Ադրբեջանի ներկայիս օրակարգը «պատերազմի հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ» անցումն է․ Հաջիև

01.12.2025 12:10
463

Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը՝ Եվրամիության հետ հարաբերությունների, էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության հարցերում ավելի սերտ համագործակցության վերաբերյալ։

EU Today-ի և լրագրողների փոքր խմբի հետ հարցազրույցում նա Ադրբեջանի ներկայիս օրակարգը բնութագրել է որպես Հարավային Կովկասում անցումային շրջան՝ «պատերազմի հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ»։

Հաջիևի ուղերձի կենտրոնում եղել է «Զանգեզուրի միջանցքը», որը նա ուղղակիորեն կապել է ինչպես Ադրբեջանի հետպատերազմյան ռազմավարության, այնպես էլ ԵՄ-ի կապերի զարգացման նպատակների հետ։ Հաջիևի խոսքերով, այդ երթուղին «տրանսֆորմացիոն ազդեցություն կունենա Եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա», իսկ Ադրբեջանը «կարևոր դեր կխաղա այդ գործընթացում»։ Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ «միջանցքի» ադրբեջանական հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։ Հաջիևը նշել է, որ Բաքուն նաև «ցանկանում է տեսնել Եվրոպական միությանը որպես այս նոր տրանսպորտային ճարտարապետության մաս», այդ թվում՝ ԵՄ-ի «Գլոբալ Դարպասներ» (Global Gateway) նախաձեռնության շրջանակներում։

Նա «միջանցքը» ներկայացրել է որպես գործնական տարր՝ այն անվանելով Ադրբեջանի «խաղաղ հաղթանակի ռազմավարություն»։

«Ադրբեջանի համար պատերազմն ավարտված է, իսկ հակամարտությունը սպառված։ Մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը տեղերում և դա դարձնենք երկարաժամկետ»,— նշել է նա։

Հաջիևի խոսքերով՝ խաղաղությունը «չպետք է լինի միայն պատերազմի բացակայություն», այլ պետք է բերի «բարգավաճում և զարգացում» և կառուցի փոխկախվածություն հարևանների միջև։ Այս համատեքստում նա առաջարկել է, որ Հայաստանը կարող է «փակուղուց» վերածվել տարանցիկ երկրի, քանի որ ընդլայնվում են Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապերը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40