«Լիլի Նարինյան» պարային-ստուդիան մնայուն հետք է թողնում

26.01.2023 10:37
2840

«Լիլի Նարինյան» պարային դպրոց-ստուդիան  գործունեությունը սկսել է 2020 թ. մարտի 1-ից: Պարային դպրոցում կրթություն են ստանում 100-ից ավելի աշակերտ: Պարային դպրոցն ունի վեց խումբ: Այսօր կխոսենք ավագ խմբի աղջիկների մասին: Այս երկու տարում պարային ստուդիան հետք է թողել ոչ միայն Գորիսի մշակութային կյանքում, այլև հանրապետության պարարվեստում:

Մասնակցել ենք մի շարք մրցույթ-փառատոների և գրանցել հաջողություններ:

Առաջինը եղել է Հայաստանի ազգային պարարվեստի միության կողմից կազմակերպված հայ պարարվեստի երախտավոր Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված փառատոնը: Այնուհետև մասնակցել ենք միության կողմից կազմակերպված հայ պարարվեստի երախտավոր Վարդգես Ռաշիդյանի 100-ամյակին նվիրված «Պարատուն-2022» ամենամյա փառատոնին:

Մի քանի անգամ մասնակցել ենք Գյումրիում, Ծաղկաձորում կայացած «Հայրենի մշակույթ. համահայկական փառատոն» խորագիրը կրող փառատոնին: Մասնակցել ենք «Ուրախ մոլորակ» միջազգային փառատոնին, որտեղ մասնակցում էր հինգ պետություն, և հաջողվել է գրավել պատվավոր 2-րդ հորիզոնականը:

«Լիլի Նարինյան» պարային դպրոց-ստուդիան համագործակցում է «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիայի հետ, և առաջին անգամ Գորիսի մշակութային կյանքում տեղի ունեցավ «Գորիսյան էսքիզներ» խորագիրը կրող նորաձևության ցուցադրությունը, որին մասնակցեց նաև սիրված երգչուհի Արփին: Մշակութային միջոցառումները մշտապես համեմվում են գեղեցիկ համերգային ծրագրերով, որի ապացույցն է Գորիսում կայացած համերգը՝ մասնակցությամբ սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանի:

2022 թ. նոյեմբերի 24-ին մասնակցել ենք Հայաստանի ազգային պարարվեստի միության կողմից կազմակերպված «Պարատուն» ամենամյա փառատոնին՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, պարարվեստի մեծ նվիրյալ Սուրեն Գյանջումյանի 90-ամյակին:

«Լիլի Նարինյան» պարային դպրոց-ստուդիայի խաղացանկը բազմաոճ է, ուսուցանվում է հայ ժողովրդական պար, դասական պար, այլ ժողովուրդների պարեր:

Պարային դպրոցում առաջնային է համարվում ազգայինի բարձր գնահատանքն ու նրա ուսուցումը թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքներին, իսկ դասական պարն ամուր հիմքի վրա է: Ունենք շատ ծրագրեր, որոնց մասին կիմանաք ժամանակին…

Սիրում ենք ավելի շատ գործել, քան խոսել…

Միլենա Բախշյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40