Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08.03.2021 10:20
5246

Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, աղջիկներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Գարնանային այս գեղեցիկ տոնը աշխարհը լցնում է բարությամբ, երջանկությամբ և սիրով, քանի որ այն նվիրված է հենց Ձեզ։

Հայ կինը փորձության պահեր շատ է ունեցել, սակայն, մշտապես տղամարդու հետ հավասարապես կիսել է թե դժվարությունը, թե դառնությունը, երբեք չկորցնելով հոգու վեհությունն ու կանացիությունը: Հայ կինը միշտ եղել է ընտանիքի պահապան, հենարան ու սյուն, ամուսնու համար՝ թև ու թիկունք:

Եվ այս օրը հրաշալի առիթ է, մեր երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, ներդաշնակ և բարի դարձնելու ձեր ունակության համար:

Միշտ լինեք արևոտ, ժպտերես և բարձր պահեք հայուհուն բնորոշ վեհ արժեքները, որով մշտապես առանձնանում և առանձնահատուկ եք դառնում:

Մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին քաջառողջություն, հարատև սեր ու երջանկություն: Թող գարնանային ուրախ տրամադրությունը և կանացի հմայքն անպակաս լինեն ձեզանից, իսկ հաջողությունը, երջանկությունն ու հաճելի անակնկալներն էլ դառնան ձեր կյանքի հավերժ ուղեկիցը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40