Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրանեսթ ԽՎ նստաշրջանին

27.10.2025 15:17
664

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում։ Այս մասին հայտարարել է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեսթ ԽՎ-ի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Այդ հայտարարությունները նաև չեն աջակցում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Ընդհակառակը, ջուր են լցնում այն ուժերի ջրաղացին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում թշնամանքի շարունակմամբ։ Միլլի Մեջլիսը բազմիցս այդ մասին բողոք է հայտնել։

Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև խաղաղության հանդիպումից հետո Եվրախորհրդարանի կողմից արված ոչ կառուցողական հայտարարությունը, որը դրականորեն ընդունվեց ամբողջ աշխարհում, կրկին խաթարել է ադրբեջանական պատվիրակության վստահությունը Եվրանեսթի ԽՎ-ի շրջանակում այս կազմակերպության հետ համագործակցության առավելությունների նկատմամբ։ Այդ պատճառներով մենք չենք մասնակցի Երևանում կայանալիք լիագումար նիստին։ Մենք մեր առարկությունները փոխանցել ենք նաև կազմակերպության ղեկավարությանը»,- ասել է Միրկիշիլին։ Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է՝ որոշումը կապված չէ նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հետ։

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է նա։

Հավելենք, որ ավելի վաղ էլ Վրաստանն էր հրաժարվել մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40