Դուք պետք է ձեր գործընկերներին ուղարկեք Ստեփանակերտ, այլ քաղաքներ, որ նրանք արձանագրեն`ինչ ձևով են այդ քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցվում. Զոհրաբ Մնացականյանը՝ «Ալ-Ջազիրա»-ին (տեսանյութ)

12.10.2020 13:00
1024

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ-Ջազիրա»-ին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Հարցազրույցը՝ ստորև.

Հարց. Մեր թղթակից Սինեմը հաղորդեց մեզ, որ մի ադրբեջանցի պաշտոնյա պնդում էր, թե ակնհայտ է, որ Գյանջայի ուղղությամբ հրթիռներն արձակվել են Հայաստանից, և որ Լեռնային Ղարաբաղի ռազմական պաշտոնյաները հերքել են քաղաքի հրթիռակոծումը: Արդյո՞ք Հայաստանը խախտում է զինադադարը

Զոհրաբ Մնացականյան. Դա բացարձակ սուտ է, որը հորդում է Բաքվից: Հայաստանը դա չի արել: Եվ դա նույնիսկ ժխտվել է Պաշտպանության նախարարության կողմից:

Երեկ երեկոյան կարևոր հայտարարության հասանք մարդասիրական նպատակներով կրակի դադար հաստատելու և այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Բայց մի քանի ժամ անց` շաբաթ օրը վաղ առավոտյան, Ադրբեջանը շարունակում էր իր ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով` հիմնականում հարավում: Ամենասարսափելին այն է, որ նրանք շարունակաբար մեթոդիկ կերպով թիրախավորում և հարվածում էին խաղաղ բնակավայրերին, քաղաքներին ու գյուղերին, Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ այս ամենը շարունակվում էր առավոտից մինչև կեսօր: Ժամը 12-ից հետո, երբ պետք է կրակի դադար հաստատվեր, ադրբեջանական կողմը շարունակում էր այս գործողությունները: Սա կանխամտածված հարձակում է այն ամենի դեմ, ինչին մենք փորձում էինք հասնել կրակի դադարի միջոցով:

Հարց. Կցանկանայի մեկ հարց պարզաբանել: Եթե Հայաստանը չէ պատասխանատու Գյանջայի վրա հարձակման համար (և այն մեկի, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին), եթե նա չէ պատասխանատու այս վերջին հարձակման համար, ապա, ո՞վ է, ըստ Ձեզ, արել դա:

Զոհրաբ Մնացականյան. Արցախի պաշտպանության ուժերը լիովին վճռական են շարունակելու իրենց պաշտպանությունը, Դուք պետք է հասկանաք դա: Նրանք պաշտպանվում են Արցախի քաղաքացիների, ժողովրդի վրա իրականացվող այս մեթոդիկ, թիրախային հարձակումից

Հարց. Այժմ, որպեսզի կարողանամ հասկանալ, թույլ տվեք ընդհատել Ձեզ, քանի որ իսկապես ցանկանում եմ այստեղ մի պարզաբանում անել: Դուք ասում եք, որ հայկական զորքերը չեն, որ արձակում են այս հրթիռները, դրանք Արցախի ուժերն են, այնտեղի պաշտպանական ուժերը, որոնք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղը մինչ կրակի դադարի ուժի մեջ մտնելը: Սա ճի՞շտ է:

Զոհրաբ Մնացականյան. Կրակի դադարը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից թե՛ կեսօրից առաջ, և թե՛ հատկապես դրանից հետո: Նրանք շարունակում էին իրենց ռազմական գործողությունները, և որ ամենասարսափելին է՝ նրանք կրակում էին գյուղերի և քաղաքների ուղղությամբ: Դուք պետք է ձեր գործընկերներին ուղարկեք Ստեփանակերտ և այլ քաղաքներ, որպեսզի նրանք արձանագրեն, թե ինչ ձևով են այդ քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցվում, որտեղ մարդիկ երկրորդ շաբաթն է, ինչ անց են կացնում ապաստարաններում, որտեղ փախստականների հոսք է սկսել, որտեղ նրանք անում են այն, ինչ արել են 1990-ականերին՝ էթնիկ զտումներ, մարդկանց երկրի երեսից ջնջելը: Դա տեղի չի ունենալու: Արցախի պաշտպանական ուժերը շարունակելու են վճռականորեն պաշտպանվել: Եվ Հայաստանը եղել և մնում է նրանց անվտանգության երաշխավորը:

Հարց. Հայաստանը վճռական էր միջազգային աջակցության ստանալու հարցում: Այն աջակցություն էր ակնկալում այլ երկրներից: Արդյո՞ք դա ավելի հեշտ չէր լինի, եթե Հայաստանը որոշում կայացներ դադարեցնել հրադադարի ցանկացած խախտում, և զենքը վայր դներ՝ թույլ տալով հումանիտար կրակի դադարի, գերիների փոխանակման և մարմիների փոխանակման իրականացումը:

Զոհրաբ Մնացականյան. Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա: Արցախը հավատարիմ է: Մենք բարեխղճորեն բանակցել են այս հայտարարությունը: Արցախի կառավարությունը, նախագահը բացարձակապես, անվերապահորեն աջակցել են հրադադարին: Սա շատ կարևոր գործառույթ է՝ անելու նվազագույնը, ի ցույց դնելու դրա հումանիտար գործառույթը: Կան բազմաթիվ լրջագույն հումանիտար հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն: Մարմինների վերադարձը, գերիների վերադարձը պետք է իրականացվի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է: Հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, լիովին շահագրգռված են դրանում: Եվ մենք հավատարիմ ենք կրակի դադարին:

Հարց. Մեր թղթակից Բեռնարդ Սմիթը մեզ հաղորդեց, որ հումանիտար աշխատանքների գործընթացի մեկնարկի համար դեռևս որևէ ամսաթիվ չի հայտարարվել, որովհետև դա կախված էր կրակի դադարի հաստատումից: Կա՞ որևէ եղանակ, որով Հայաստանը կարող է ճնշում գործադրելով նրա վրա, ով հրթիռներ է արձակում Ադրբեջանի վրա, դադարեցնելու դա, որպեսզի հումանիտար գործողությունները կյանքի կոչվեն:

Զոհրաբ Մնացականյան. Ես վերադառնում եմ նույն հարցին. Հայաստանը հավատարիմ է իր հանձնառությանը, Արցախը հավատարիմ է իր հանձնառությանը: Միանշանակորեն վերստին կընդգծեմ, որ երեկ առավոտից սկսած մինչև ուշ գիշեր Ադրբեջանը հրետակոծում, թիրախավորում էր Ստեփանակերտը, մի քանի քաղաքներ և գյուղեր: Նրանք հսկայական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին կրակի դադարի հաստատման ամբողջ օրը շարունակ։ Նրանք, ըստ էության, չեն հասկանում՝ ինչ է կրակի դադարեցումը: Կրակի դադարեցումը նրանց իրավունք չի վերապահում սպանել քաղաքացիներին, հարվածներ հասցնել քաղաքացիական բնակավայրերին: Ահա թե ինչ էր տեղի ունենում կեսօրից ի վեր: Եկեք շատ հստակ լինենք այս հարցում:

Սա ևս մեկ անգամ առաջ է բերում շատ կարևոր մի հարց. վերիֆիկացիոն մեխանիզմների հարցը: Մենք ցանկանում ենք կրակի դադար, մենք ցանկանում ենք տեղում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք կմատնանշեն ոճրագործին, ի ցույց կդնեն այն կողմին, որը հավատարիմ չէ կրակի դադարին: Մենք խոսել ենք այս մասին տևական ժամանակ, և ևս մեկ անգամ ընդգծում եմ դա:

tert.am

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25