Կիևը լայնածավալ սադրանք է ձեռնարկել Կուրսկի մարզում. Վլադիմիր Պուտին

07.08.2024 21:28
793

Կուրսկի մարզում տիրող իրավիճակի մասով քաղաքացիական գերատեսչությունների աշխատանքի համակարգումը հանձնարարվել է առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովին:

Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել՝ կազմակերպելով ներխուժումը Կուրսկի մարզ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապի ձևաչափով կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Նա նշել է, որ ուկրաինական զինված ուժերը տարբեր զինատեսակներից, այդ թվում ՝ հրթիռային, առանց տարբերակման կրակում են քաղաքացիական շենքերի, բնակելի տների, շտապօգնության մեքենաների ուղղությամբ:

Պուտինը հանձնարարել է առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովին՝ սկզբնական փուլում համակարգել Կուրսկի շրջանի իրավիճակի վերաբերյալ քաղաքացիական գերատեսչությունների աշխատանքը: «Խնդրում եմ կառավարության անդամներին՝ անհապաղ զբաղվել այդ հարցով», - հայտարարել է նա:

 

Նախարարների կաբինետի խորհրդակցությունից հետո ՌԴ նախագահը կլսի իրավիճակի վերաբերյալ ուժային գերատեսչությունների զեկույցը։

Ներկա դրությամբ Ռուսաստանի զորքերը ԱԴԾ սահմանապահ մարմինների հետ շարունակում են Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումների ոչնչացման գործողությունը:

Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ի առավոտյան փորձել են ներխուժել Կուրսկի մարզի տարածք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերը մինչև 300 միավոր անձնակազմով ՝ 11 տանկերի և ավելի քան 20 զրահամեքենաների աջակցությամբ, հարձակվել են Նիկոլաևո-Դարյինո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում ՌԴ պետական սահմանը հսկող ստորաբաժանումների դիրքերի վրա։ Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովի տեղեկություններով՝ սահմանապահները և ՌԴ ԶՈն-ն սահմանին ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 16 միավոր տեխնիկա: Իր հերթին, օգոստոսի 7-ի առավոտյան ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հայտնել է, որ Կուրսկի շրջանում կրակոցների հետևանքով վիրավորվել և վնասվածքներ է ստացել 24 մարդ, այդ թվում՝ 6 երեխա:

Զոհեր և վիրավորներ, համալրվում է դոնորական արյան պաշարը. ի՞նչ է կատարվում Կուրսկի մարզում

Օգոստոսի 7-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ մարմինների հետ համատեղ շարունակել են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Կուրսկի մարզի այն հատվածներում, որոնք հարում են ռուս-ուկրաինական սահմանին: Գերատեսչությունը ճշտել է, որ ուկրաինական բանակի կորուստները կազմել են մինչև 260 զինյալ և 50 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 7 տանկ, 8 զրահամեքենա, 3 հետևակի մարտական մեքենա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40