«Մեր հողերը և արոտավայրերը թշնամու դիրքերին շատ մոտ են, անասունների պահելը մի քիչ դժվարացել է». Ներքին Հանդի վարչական ղեկավար

23.02.2021 17:52
5851

Սյունիքի մարզում տեղի ունեցած դիրքային փոփոխությունների արդյունքում, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձել են սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փետրվարի 15-ին հրապարակված ցուցակով մի շարք համայնքների հետ միասին Ներքին Հանդ գյուղը նույնպես ներառվել է սահմանամերձ գյուղերի ցանկում։

168.am–ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ բնակիչները նորմալ ապրում են, և այնպես չէ, որ խուճապ կա։

«Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր հողերը և արոտավայրերը սահմանին մոտ են, դրանք թշնամու դիրքերին շատ մոտ են։ Այդ պատճառով էլ այս պահին անասունների պահելը մի քիչ դժվարացել է։ Գարնանը, երբ գյուղատնտեսական աշխատանքները սկսվի, տեսնենք, էլի, թե ինչպես ենք կազմակերպում, որ բնակիչներն անվտանգ աշխատեն»,- ասաց Խաչատուր Բաղդասարյանը։

Ըստ նրա, 1990-ականներից հետո Ներքին Հանդը սահմանամերձ չի եղել, նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո և Սյունիքում դրան հետևած իրադարձությունների համատեքստում գյուղը դարձավ սահմանամերձ։

«Թշնամին մեր գյուղից 150-300 մետր հեռավորության վրա է։ Նրանց վերահսկողության տակ մեր մշակովի հողերից չի մնացել, բայց շատ է մոտեցել դրանց։ Հիմա որ ասեմ՝ խնդիր կա, չէ, որովհետև դեռևս գյուղատնտեսական աշխատանքները չենք սկսել։ Դաշտ չենք գնացել, որ ասեմ՝ կրակոց կա, բան կա։ Դե, չնայած, առանց դրա էլ վտանգը կա, այնպես չէ, որ չկա, թշնամուց ամեն ինչ սպասելի է։ Գարունը բացվի, կտեսնենք, էլի»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ներքին Հանդի վարչական ղեկավարը նաև տեղեկացրեց, որ գյուղից այլ գյուղեր գնալիս ճանապարհն անվտանգ է, սակայն մարզկենտրոն՝ Կապան հասնելն է դժվարացել, քանի որ անցնում են անմիջապես թշնամու հսկողության տակ հայտնված ճանապարհով։

«Կողքի գյուղեր գնում ենք, բայց մարզկենտրոն գնալիս` անմիջապես իրենց մոտով ենք գնում, մեր սահմանապահն ու ռուսը կանգնած են։ Թուրքը կանգնած է Կապան-Ճակատեն ճանապարհին»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի ապահովել բնակիչների անվտանգությունը։

168.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34