Վեցերորդ օրը Կապանի միջազգային երաժշտական փառատոնում

12.07.2023 12:53
1510

Փառատոնում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հանդիսատեսը նախ շփվեց երեք երաժիշտ կատարողների հետ՝ Անդրեյ Գրիդչուկ՝ ալտահար, Արմեն Նազարյան՝ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ճանաչված ալտահար, մի շարք հեղինակավոր նվագախմբերի մենակատար, ալտի միջազգային մրցույթների դափնեկիր, Հայկ Ղազազյան՝ ջութակահար, միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր: Ճանաչված երաժիշտները հետաքրքրական մտքեր արտահայտեցին երաժշտության՝ ունկնդրի վրա թողած բարերար ազդեցության մասին և պատասխանեցին հանդիսատեսների հարցերին:

Փառատոնում ձևավորվել է մեկ այլ ավանդույթ ևս․ համերգային ծրագիրը մեկնարկել երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների կատարումով: Այս անգամ հնչեց Մոցարտի «Դաշնամուրային կվարտետ համար 1 սոլ մինոր» ստեղծագործությունը (դաշնամուր՝ Լիլիթ Մարտիրոսյան, ջութակ՝ Ալեքսանդրա Հայրապետյան, ալտ՝ Անդրեյ Գրիդչուկ, թավջութակ՝ Էլեն Պողոսյան):

Այնուհետև հանդիսականն ունկնդրեց ավելի լայնակտավ ստեղծագործություններ. Շոստակովիչ, «Հիշողություն Ֆլորենցիայի մասին»՝ մենակատարներ Հայկ Ղազազյան՝ առաջին ջութակ, Հրաչյա Ավանեսյան՝ երկրորդ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ առաջին ալտ, Արմեն Նազարյան՝ երկրորդ ալտ, Սևակ Ավանեսյան՝ առաջին թավջութակ, Դավիթ Եժով-Յավրումյան՝ երկրորդ թավջութակ:

Այնուհետև հնչեց Ֆրանց Շուբերտ-Das Forellen Quintett հինգ մասանի ստեղծագործությունը, մենակատարներ՝ Հրաչյա Ավանեսյան՝ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ, Հայկ Խաչատրյան՝ կոնտրաբաս, Մարիաննա Շիրինյան՝ դաշնամուր:

Հաջորդիվ հնչած ստեղծագործությունը երաժշտական կատակ էր՝ Կամիլ Սեն Սանս, «Կենդանիների շքահանդես»: Նվագախումբն էլ պատկառելի կազմ ուներ. Աննա Սարկիսովա՝ առաջին դաշնամուր, Արմեն Քարամյան՝ երկրորդ դաշնամուր, Հրաչյա Ավանեսյան՝ առաջին ջութակ, Հայկ Ղազազյան՝ երկրորդ ջութակ, Արմեն Նազարյան՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ, Հայկ Խաչատրյան՝ կոնտրաբաս, Նարեկ Ավագյան՝ ֆլեյտա, Արսեն Գրիգորյան՝ կլառնետ, Արման Աղաջանյան՝ հարվածային գործիքներ:

Սեն Սանսը արգելել էր ստեղծագործությունը կատարել իր կենդանության օրոք, որ անլուրջ կոմպոզիտորի անուն չվաստակի: Իր մահից հետո այն այլևս չիջավ բեմից և դարձավ տարբեր նվագախմբերի ամենասիրելի գործերից մեկը: Ստեղծագործությունը համեմված է հումորով, երբեմն փոխակերպվում է սատիրայի, կրկնօրինակում որոշ ստեղծագործություններ՝ տալով դրանց այլ հումորային հնչերանգ: Նվագախումբն այլ նպատակ ուներ. այս գործով ոգևորել ամենակրտսեր հանդիսատեսին: Տեսնելով ակտիվ արձագանքները՝ կապանցի հանդիսատեսին ևս դուր եկավ Սեն Սանի ստեղծագործությունը:

Համերգին մասնակցում էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որոնց բարի կամեցողությամբ է հնարավոր դարձել միջազգային նման փառատոնի անցկացումը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40