Սուրիկ Խաչատրյանի ուղերձը սյունեցիներին

08.06.2021 23:04
7992

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ շատ սիրելի՛ սյունեցիներ

Գիտեմ, որ շատերիդ համար անակնկալ էր վերջին օրերին Հայաստանում և հատկապես Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իմ լռությունը, բայց հիմա եկել է փակագծեր բացելու ժամանակը։

Ես, որպես հրամանատար, 90-ական թվականներին իմ հաղթական ուղին, գումարտակիս հետ, կառուցել եմ ազնիվ նվիրումով և կարելի է ասել հենց այս նույն իրավիճակից, հասնելով մինչև Ջրական (Ջաբրայիլ)։ Միշտ եղել եմ հայրենիքիս և սյունեցիներիս կողքին։ Բայց եկավ մի պահ, երբ առողջական խնդիրներով մեկնեցի արտերկիր։ Ներկայիս ղեկավարությունն ամեն ինչ արեց, որ Հայաստան վերադարձի դռները փակի իմ առջև։ Մեկնելուց հետո, երբ ես գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում, իմ դեմ շինծու քրեական գործ հարուցվեց, որը ոչ մի աղերս չուներ իրականության հետ և մինչ օրս դեռ ապացուցված չէ։

Հարուցված շինծու քրեական հետապնդումը երկու անգամ դադարեցնելու իմ փորձերը մերժվեցին։ Մերժեցին, քանզի մարդիկ, ովքեր ղեկավարում են մեր սուրբ երկիրը, բնավ շահագրգիռ չեն մեր նրա ապագայով։ Ես նույնիսկ պատրաստ էի շինծու մեղադրանքի այդ 5 մլն դրամը վճարել, և պատերազմի ժամանակ և հետո լինել հայրենիքում, սակայն ապարդյուն։ Նրանց նպատակը ինձ հեռացնելն էր Հայաստանի և հատկապես Սյունիքի պաշտպանության գործընթացից։ Այս պահին ես արտերկրում եմ։ Թեև բուժանձնակազմը ինձ ինքնաթիռով թռիչքներ չի թույլատրում, սակայն ես պատրաստ եմ անտեսել ամեն ինչ ու վերադառնալ հայրենիք։ Ուզում եմ ասել, որ իրոք մղկտում է սիրտս ստեղծված իրավիճակից, ուզում եմ հիշեցնել, որ ես չեմ հեռացել ձեզանից, ես միշտ կամ ու կլինեմ ձեր կողքին։

Այսօր, առավել քան երբևէ, ես վստահ եմ, որ մեր երկրին իմ վերջին առաքելությունը լինելու է հենց Սյունիքի արժանապատիվ խաղաղության ապահովումը, որ մեր սերունդները կրկին ապրեն հաղթանակած երկրում, գլուխները բարձր, ու ձիգ մեջքով։ Այն միտքը որ մենք կրկին ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն, ապագայի մասին իմ միակ տեսլականն է։

Սիրելի՛ սյունեցիներ

Ցանկությունս է հունիսի 20-ին կատարեք ճիշտ ընտրություն, միանշանակ մերժեք այս իշխանությանը, ովքեր մատաղ արեցին մեր որդիներին, ովքեր հետո նույնիսկ չգնահատեցին նրանց սխրանքները, ովքեր վերջ դրեցին մեր փառավոր հաղթանակներին։

Ես, լինելով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նաև ՀՀԿ խմբակցության հիմնադիրը Սյունիքում, կոչ եմ անում բոլորիդ քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։

Դուք լավ գիտեք, որ ձեզ հետ անցած իմ ուղին արդար է եղել, ես բաց ու շիտակ եմ ձեզ հետ, ձեր կողքին եմ ու լինելու եմ։ Ես երբևէ չեմ ամաչել ձեր դեմքին նայելուց, քանի որ արել եմ հնարավորն ու անհնարինը յուրաքանչյուրիդ կողքին կանգնելու համար։ Դուք լավ գիտեք, որ ես մշտապես կատարել եմ տվածս խոստումները, ու հիմա էլ վստահաբար ասում եմ․ մենք ունենալու ենք անվտանգ ու ապահով Սյունիք։

Ցանկությունս մեկն է․ապացուցեք որ հարգանքը փոխադարձ է, ապացուցեք, որ այն, ինչ կլիներ իմ ներկայության պարագայում, կարող է լինել նաև բացակայության ժամանակ։ Վստահ եմ, որ կլսեք հորդորս, որ միասին կարողանանք կերտել մեր վաղվա Հայաստանը։

Պատիվ ունեմ, ու գիտե՛մ, որ Սյունիքս նույնպես Պատիվ ունի»։

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00

Հայերը՝ «քոչվոր ցեղ», հայերենը՝ «թուրքերենի բարբառ», ընդդիմությունը՝ «շովինիստ». Բաքվի խաղաղությունը

10.09.2026 17:33

Ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՌԴ դեսպանի հանդիպման առանցքում

10.09.2026 17:27

Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

10.09.2026 17:08

Վոլոդյա Մարտիրոսյան․ այդպիսի մարդկանցով է հողը հայրենիք դառնում

10.09.2026 16:52

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58

Ֆրանսահայ Յարութիւն Խաչատուրեանի ուշագրավ նախաձեռնությունը․ ուսումնասիրվում է Սյունիքի խաչքարային արվեստը

10.09.2026 14:46

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10.09.2026 14:28

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

10.09.2026 14:17