Ադրբեջանի ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել է Հայաստանի հետ սահմանին օպերատիվ իրավիճակը

24.02.2025 14:16
874

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ կոլեգիայի նիստ, քննարկվե են 2024 թվականի արդյունքները։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ՊՆ-ին, հայտնում են, որ նիստին մասնակցել են նախարարի տեղակալները, զինված ուժերի տարբեր զորքերի հրամանատարները, առանձին համազորային բանակի հրամանատարը, Պաշտպանության ազգային համալսարանի ռեկտորը, գլխավոր վարչությունների, վարչությունների, ռազմական միավորումների և կազմավորումների հրամանատարները։

Նշվում է, որ Հասանովն ընդգծել է «երկրի պաշտպանական հզորության կարևորությունը միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակության բարձրացման և տարածաշրջանը համաշխարհային ուժի կենտրոնի վերածելու գործում, նաև մանրամասն խոսել ընթացիկ տարվա բանակաշինության ծրագրերի մասին»։ Հասանովը նշել է, թե «հաջողությամբ շարունակվում են երկրի տարածքային ամբողջականության և ռազմական անվտանգության ապահովման, զորքերի մարտական հնարավորության ու մարտունակության բարձրացման, ադրբեջանական բանակի զինանոցում նորագույն տեխնոլոգիաներով արտադրված ժամանակակից սպառազինության համակարգերի ընդունման միջոցառումները»։

«Վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը և 2024 թվականի ընթացքում ադրբեջանական բանակի ծառայողական ու մարտական ​​գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է նաև, որ ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցել են 20 երկկողմ և բազմակողմ զորավարժությունների։ Նշվել է, որ միջազգային համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում ու համատեղ վարժանքները նշանակալի ներդրում ունեն տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում։

Անդրադառնալով 2025 թվականին նախատեսված միջոցառումներին՝ Հասանովը ևս մեկ անգամ կարևորել է անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և զորքերի մարտական ​​պատրաստվածության մակարդակի, այդ թվում՝ զորավարժությունների և դաշտային պատրաստության արդյունավետության բարձրացմանն ուշադրություն դարձնելու կարևորությունը։

«Տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ պայմանական պետական ​​սահմանին մարտական ​​հերթապահություն կազմակերպելու, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի գործողությունների շարունակական հսկողությունն ու վերահսկողությունն առավել ուժեղացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։



© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40