Երրորդ պատվավոր տեղը գորիսեցի Կատրին Մեժլումյանինն է

09.10.2023 12:23
2754

Հոկտեմբերի 8-ին «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացավ Koreez 2023 համադպրոցական մրցույթի ամփոփումն ու ուսուցչի մեծարման երեկոն, որին մասնակցություն ունեցավ նաև

Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտուհի Կատրին Մեժլումյանը։ Դպրոցականների համար կազմակերպված Koreez ինտելեկտուալ առցանց մրցույթին 5֊րդ դասարանի աշակերտների մեջ Կատրին Մեժլումյանը գրավեց երրորդ պատվավոր հորիզոնականը։

Արդեն երրորդ անգամ իրականացվող և կրթական աշխարհում ամենահեղինակավորը դարձած Koreez համադպրոցական մրցույթին հասցրել են մասնակցություն ունենալ առկա 1399 դպրոցներից 1184-ը, շուրջ 18,000 աշակերտ ու ուսուցիչ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը, ինչպես նաև Արցախը։

Koreez-ի նպատակն է բացահայտել դպրոցական տաղանդներ, խրախուսել նրանց կրթվելու մղումը՝ մեծարելով այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։

Կատրինը սիրված բժշկուհի Շողիկ Թունյանի դուստրն է։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40