Շուռնուխ, 2.01.2021 թ., հայը նորից տնազուրկ եւ տնանկ է դառնում, իսկ մենք շարունակում ենք ազգովի միմյանց կոկորդ պատռել՝ Նիկո՞լն է լավ, Վազգե՞նը, Ռոբե՞րտը, թե՞…

02.01.2021 17:47
13756

Թվում էր, թե 2020-ը պատմության գիրկն ենք ճանապարհել, բայց ոչ…

2020 թվականը շարունակվում է…

Այսօր՝ 2021 թ. հունվարի 2-ին Շուռնուխ գյուղի արեւելյան հատվածը (Մ-2 մայրուղուց արեւելք) պաշտոնապես փոխանցվում է  թուրք-ազերիներին…

Տասնմեկ տան բնակիչներ վերջին ճիգերն են գործադրում տարիներով իրենց արած-դրածը փրկելու համար. վերջնաժակետը հունվարի 5-ն է:

Գորիս համայնքի ավագանու անդամներն ու համայնքապետն  են այնտեղ…, բայց ի՞նչ կարող են անել: Հազիվ հասցնում են օգնել մարդկանց՝ իրենց ինչքը տեղափոխել ճանապարհից վերեւ, քանզի ճանապարհն այլեւս պետական սահման է Ադրբեջանի անբեկանելի եւ անսակարկելի կամքով:

Ադրբեջանի սահմանապահ զորքերի (գուցե եւ այլ ծառայությունների) ներկայացուցիչներն են դատարկվող տների մերձակայքում վխտում, վրաններ տեղադրում, որ իրենց ժամանակավոր կեցավայրն է  լինելու:

Ռուս խաղաղապահներն են այնտեղ… Ապահովում են, որ ամեն ինչ տեղի ունենա առանց բախումների: Եվ պատրաստվում են, որ Մ-2 մայրուղու՝ գյուղամիջով անցնող հատվածում պարեկապահակային ծառայություն իրականացնեն հունվարի 5-ից:

Հայաստանի Հանրապետության սահմանապահները նույնպես այնտեղ են:

…Այն, ինչ այսօր տեղի է ունենում Շուռնուխում, աներեւակայելի է: Համենայնդեպս ամիսներ, նույնիսկ օրեր առաջ որեւէ ողջամիտ հայի մտքով չէր անցնի: Որեւէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Սյունյաց   աշխարհի հնամենի Շուռնուխը կկիսվի…

Հայ մարդուն տնանկ եւ տնազուրկ անելու մասին ժամանակին իմանում էինք բացառապես դասագրքերից:

Եվ երբ խոսում էինք այդ մասին, մտովի տեղափոխվում էինք միջնադար եւ, իհարկե, 1915 թվական…

Իսկ հիմա…պատմությունը կրկնվում է, այն էլ՝ 21-րդ դարում:

Պատմության երջանկահիշատակ ուսուցիչս ժամանակին նման երեւույթները բացատրում էր մեկ արտահայտությամբ՝ «Պետություն չունեինք…»:

Իսկ հիմա… ի՞նչ պատասխան ունենք ինքներս մեզ, ի՞նչ պատասխան ենք տալու մեր երեխաներին ու թոռներին:

Մինչդեռ, հայոց համար ճակատագրական այս պահին մեզ համար, կարծեք, այլեւս անկարեւոր է հայրենազրկության շարունակվող դրաման, հայոց պետականության փլուզման ակնհայտ իրողությունը:

Հիմա մեկ ուրիշ հարց է կարեւոր ե՛ւ իշխանավորների համար, ե՛ւ ընդդիմադիրների համար, ե՛ւ նրանց հետեւորդների համար՝ Նիկո՞լն է լավ, Վազգե՞նը, Ռոբե՞րտը, թե՞…

Ոչինչ, որ հայոց պետականության առանցք, հայոց լինելիության հավերժական ամրոց Սյունիքը մեր աչքի առաջ անդամահատվում է, որ հայոց պետականությունը հոգեվարք է ապրում, կարեւորը պարզելն է՝ Նիկո՞լն է լավ, Վազգե՞նը, Ռոբե՞րտը, թե՞…

Հ.Գ.

Սյունյաց աշխարհի Բաղք-Քաշունիք գավառի հնամենի Շոռնոխո գյուղն ադրբեջանցիներով բնակեցվել է 1930-ականներին: Մինչ այդ ու երբեք այդտեղ թուրք չի բնակվել:

Թե երբ է Շուռնուխը (Շոռնոխո, Շոռնուխ, Շոռնուխա եւ այլն) հայաթափվել, մատենագիրները չեն հիշում: Մատենագիրները սակայն հիշում են, որ 19-րդ դարավերջին արդեն այնտեղ ոչ ոք չէր բնակվում, բայց կար հայոց հրաշալի մի եկեղեցի՝ կիսաքանդ վիճակում:

Շոռնոխո ավերակ գյուղը 1930-ականներին ադրբեջանցիներով բնակեցվելուց հետո գյուղի եկեղեցու հետքերը մեկընդմիշտ վերացվեցին…

Հիմա գյուղի կենտրոնի փոքր բլրակի վրա կանգնեցված է երկաթե մի խաչ, որի լուսավորված վիճակը գիշերային խավարի մեջ երեւում է Բաղք-Քաշունիքի  տարբեր կողմերից:

Ի՞նչ ճակատագիր կունենա հայոց լինելիության վկա այդ խաչը…

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40