Սյունիք-Իրան. համագործակցության եզրեր՝ այս անգամ կրթության և գիտության ոլորտում

19.05.2023 12:33
1261

Հայ-իրանական համագործակցության ևս մի դրսևորում է հասունանում մարզկենտրոնում, այս անգամ՝ կրթության և գիտության ոլորտում: Կապան էին այցելել Սպահանի համալսարանի և Սպահանի տեխնոլոգիական համալսարանի դասախոսները: Հյուրերը նախ եղան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքում, որտեղ հաղորդակից եղան հանքաքարի արդյունահանման գործընթացներին: Հաջորդ կանգառը կոմբինատի հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասն էր, որի աշխատանքներին ծանոթանալուց հետո այցելեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ:

Ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնակատար, դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ողջունելով հյուրերին, ասաց, որ այցի նպատակն իրանցի գործընկերների փորձն օգտագործելն է Կապանի մասնաճյուղի զարգացման համար, քանզի մտածում են համատեղ գիտական ծրագրեր իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

«Ի վերջո, բուհերը ոչ միայն կրթություն են տալիս, այլ գիտությամբ են զբաղվում, ուստի, ակնկալում ենք համագործակցություն այդ ոլորտում»,- նկատեց Լ. Պետրոսյանը:

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրեց հյուրերին՝ Փայամա Մոսադեղ՝ Սպահանի համալսարանի գիտական և միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն, դոցենտ, Ամադա Ռեզա Մոխտարի՝ գիտությունների թեկնածու, հանքարդյունաբերության ինժեներ, Մեյսամ Թադայուն՝ գիտությունների թեկնածու, Մալեք Մոհամադի՝ Սպահանի համալսարանի հայոց լեզվի և գրականության դասախոս, ով ի դեպ ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, նրա տեղակալ Թուրաջ Խոսրավին:

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի օգնական Արամ Գրիգորյանը հանդես եկավ Սյունիքի մասին պատմաաշխարհագրական ակնարկով, այնուհետև ներկայացրեց մասնաճյուղի հիմնադրումը Կապանում, կառուցվածքը, ամբիոնները, դասավանդվող մասնագիտությունները:

Փայամա Մոսադեղը ներկայացրեց իրենց բուհի կրթական առանձնահատկությունները, հագեցվածությունը, դասախոսների գիտագործնական գործունեությունը, մասնագիտությունները, որոնք դասավանդում են ուսանողներին:

Երկու բանախոսն էլ պատասխանեցին ներկաների հետաքրքրող հարցերին:

Ինչպես հանդիպումից հետո «Սյունյաց երկրին» փոխանցեց Լեռնիկ Պետրոսյանը, իրենց մասնաճյուղի համագործակցությունն առավելապես կլինի Սպահանի տեխնոլոգիական համալսարանի հետ, որտեղ գործում է հանքարդյունաբերության ֆակուլտետ: Ընդ որում՝ համագործակցության ոլորտում ներառվելու է մայր բուհը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Հանդիպման ժամանակ քննարկվել է ուսանողների փոխանակման ծրագիր, ինչը պիտի իրականացվի մայր բուհի հետ: Քննարկվեց նաև երկու կողմի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցը, մանավանդ որ Կապանի մասնաճյուղի համակարգչային ցանցը և լաբորատորիաները թարմացնելու հրամայական պահանջ կա:

Իրանական կողմը կապանցի գործընկերներին փոխադարձ այցով հրավիրել է Սպահան, և հայտնեցին, որ ուրախ կլինեն, եթե պատվիրակության կազմում ընդգրկված լինեն մայր բուհի ներկայացուցիչներ:

Հանդիպումից հետո իրանցի գործընկերները եղան մարզկենտրոնի մշակութային օջախներում, դիտարժան վայրերում:

Վահրամ Օրբելյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02