Կարապետ Միրաքյան․ բացառիկ գիտելիքներով օժտված զինվոր էր

28.06.2021 11:27
6412

Միրաքյան Կարապետ Շավարշի, ծնվել է 2001 թ․ սեպտեմբերի 20-ին Գորիս քաղաքում: Սովորել է Գորիսի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ 2019 թ․  ընդունվել է Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկա եւ մեխանիկա բաժինը։ 2020 թ․ հունվարին զորակոչվել է ազգային բանակ․ ծառայության ուսումնական փուլն անց է կացրել Գյումրու հակատանկային գումարտակում։ Ուսումնական փուլն ավարտելուց հետո տեղափոխվել է Արցախի Հանրապետություն, Մարտունու 2-րդ պաշտպանականում ծառայում էր որպես հակատանկային դասակի հաշվարկի հրամանատար։

Ծառայությունից գոհ էր, կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակվել էին զինվորների եւ ծնողների տեսակցությունները, բայց Կարապետն ամեն կերպ հուսադրում էր ծնողներին, ասում, որ համավարակը նահանջելու է ու իրենք հանդիպելու են, ամենից շատ կրտսեր եղբայրը՝ Կարենն էր, սպասում համավարակի սահմանափակումների վերացմանը, քանի որ աշխարհում ամենամոտ ու հարազատ մարդուն տեսնելը նրա նվիրական երազանքներից էր դարձել։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ ծնողների անհանգիստ զանգերին ի պատասխան Կարապետը համոզում էր, որ իրենց մոտ ամեն ինչ հանգիստ է։ Հետո միայն մայրը պիտի հասկանար, որ որդին ծանր մարտերից առաջ էր զանգահարում ու ասում․ «գնում եմ քնելու, հեռախոսն անջատում եմ․․․»։

Հոկտեմբերի 23-ին հակատանկային դասակը, որի կազմում էր Կարապետը, առաջադրանք է ստանում մտնել Ֆիզուլի/Վարանդա/, որն արդեն իսկ թշնամու ձեռքում էր։ Ծանր ու դաժան մարտի ընթացքում զոհվում են դասակի բոլոր տղաները բացի մեկից։ Փորձեցինք կապ հաստատել միակ փրկված զինվորի հետ, բայց մեզ ասացին, որ ընկերների կորստի ցավն ու պատերազմում տեսածը դեռ թարմ են նրա հոգում․ նա խոսել, որեւէ բան պատմել չի ուզում։

Ամիսներ շարունակ ծնողները, հարազատներն ու Կարապետին ճանաչողները սպասել ու աղոթել են․․․

Փետրվարի 20-ին ԴՆԹ հետազոտությունը փաստեց՝ Կարապետ Միրաքյանը զոհվել է․․․

Փետրվարի 22-ին Գորիսի զինվորական պանթեոնում զինվորական պատիվներով հողին հանձնեցին 19-ամյա հայ զինվորին, ով պիտի լավ մաթեմատիկոս դառնար, ում զավակները դեռ պիտի ծնվեին ու ժառանգեին բացառիկ բնավորության ու գիտելիքի տեր Կարապետի գեները․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40