Այսպես է «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունն աշխատում Գորիսում

18.07.2022 11:37
4346

Քառասուներորդ օրն է՝ դիմել եմ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությանն առ այն, որ նոր ջրագիծ անցկացնեն քաղաքի Յոլյան 1 և Յոլյան 2 մասնավոր տների համար, քանի որ հին ջրագիծը գրեթե չի աշխատում: Եվ մասնագետները խորհուրդ են տվել, որ խնդիրը կարելի է լուծել ավելի մոտիկ տեղից նոր ջրագիծ անցկացնելով:

Ի պատասխան մեր դիմումի՝ տարբեր փաստաթղթեր են պահանջել, մենք էլ ներկայացրել ենք պահանջվող թղթերը:

Այդքանից հետո անգամ խնդիրը շարունակում է մնալ չլուծված. և նշված երկու տունը քառասուն օր շարունակ ո՛չ խմելու ջուր ունեն, ո՛չ ոռոգելի:

Ընկերության Գորիսի մասնաճյուղից ասում են՝ «Քեզ վրա նամակ է գալու, որ ստանաս՝ կգաս մեզ մոտ...»:

Ու մինչև այսօր ո՛չ նամակն ենք ստանում, ո՛չ էլ արձագանքում են ստեղծված իրավիճակին։

Մինչև ե՞րբ է այս անամոթությունը շարունակվելու...

 

Համլետ Թադևոսյան

Գորիս քաղաքի բնակիչ

 

Հ.Գ.

«Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունը Սյունիքի մարզում առավել հայտնի է դատական հայցերով. չգիտենք նույնիսկ՝ դատավորները հասցնու՞մ են այդ հայցերի իսկությունը ստուգել, թե՞  հենց այնպես (ի վնաս բաժանորդների) որոշումներ են կայացնում:

Ցավոք, Համլետ Թադևոսյանը միակ բաժանորդը չէ, որ զայրացած է «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման որակից: Այցելեք Գորիսի տարածաշրջանի յուրաքանչյուր գյուղ և Գորիս քաղաք ու կհամոզվեք, թե  ինչպիսինն է այդ ծառայության իրական որակը:

Եվ ամենագլխավորը՝ մարդիկ պարզագույն մի հարցի պատասխան են ուզում իմանալ՝ ինչու՞ ենք Սյունիքում հանդուրժում այդ ընկերության գործունեությունը, եթե նրա ծառայության որակը հեռու է բավարար լինելուց, եթե հազարավոր սյունեցիներ դատարաններից տուն չեն գալիս՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության հայցերի պատճառով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40