Գնդապետ ու քաջ ֆիդայապետ Արթուր Մարտիրոսյանն էր գլխավորում Դավիթբեկի ինքնապաշտպանությունը

28.11.2020 12:39
9652

Դավիթբեկի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարությունը ստանձնել է պահեստազորի գնդապետ,  քաջ ֆիդայապետ Արթուր Մարտիրոսյանը։ Նրա միայն ներկայությունը շրջապատողներին վստահություն է ներշնչում...

1990-2013 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1993 թ. նշանակվել է Կապանի նորաստեղծ մոտոհրաձգային 97-րդ բրիգադի 7-րդ (Կարմրաքարի) գումարտակի հրամանատար, մասնակցել Կապանի մատույցների, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Հորադիզի ուղղություններով մղվող մարտական գործողություններին։

Ուսանել է Ռուսաստանի Դաշնության Ֆրունզեի անվան համազորային ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո` 2005-2013 թթ., զբաղեցրել է բանակային 1-ին կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Հրամանատարը, նախեւառաջ, տեղեկացնում է, որ ջոկատի զինվորների տրամադրությունը մարտական է, արդեն երկու անգամ հերթափոխ է կազմակերպել, որը սահուն է անցել, այսինքն` չի եղել դեպք, որ մեկը գնա տուն եւ ժամանակին չվերադառնա ծառայության։ Ջոկատում ընդգրկված են մարտիկներ ինչպես Դավիթբեկից, Կապանից եւ հարակից գյուղերից, այնպես էլ Մասիսից ու Նոյեմբերյանից։

Արթուր Մարտիրոսյանն Արցախյան երրորդ պատերազմի առաջին օրերից Ջաբրայիլում է եղել, լավագույնս պատկերացնում է այս պատերազմի «մանրամասները», թե ինչու պատերազմը նման ընթացք ու ավարտ ունեցավ։

-Կապան համայնքի ղեկավարությամբ` Ներքին Հանդից սկսած մինչեւ Դավիթբեկ ամրաշինական կառույցներ պիտի ստեղծենք եւ ստեղծում ենք, օրակարգում մեր սահմաններն ամրացնելու խնդիրն է, - տեղեկացնում է Արթուր Մարտիրոսյանը։

Մեր զրույցի ավարտին խնդրեցինք փորձառու զինվորականին խոսք ուղղել ժողովրդին։

- Մի քիչ էլ Հայաստանի մասին մտածեք..., - կարճ եւ իմաստալից եղավ նրա պատասխանը։

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34