Հանդիպեցին մարտական ընկերները

16.02.2022 17:19
3661

Փետրվարի 16-ին Կապանի թիվ 1 դպրոցում տեղի ունեցած ցերեկույթը «Եթե  հայ ես, ուրեմն զինվոր ես՝ անկախ նրանից սուր է ձեռքիդ, խաչ, բահ թե գրիչ» խորագիրն էր կրում: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մերօրյա պատերազմում ընկածների հիշատակը: Միջոցառման հանդիսավարը ներկայացրեց հայոց ազգային բանակի ձևավորման և կայացման ուղին, այնուհետև կրթօջախի դպրոցականները հանդես եկան հայրենիքին, հայոց բանակին, մարտնչող զինվորին նվիրված գրական-երաժշտական հիմնադրույթով, հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր: Մասնավորապես, երգչուհի Էլեն Գրիգորյանը կատարեց իր հեղինակային «Աղոթք՝ ազգի փրկության» երգը:

Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը ելույթի իր խոսքում  երախտագիտություն հայտնեց կրթօջախի տնօրինությանը՝ հուզիչ միջոցառում կազմակերպելու համար:

Կապանի հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա  Հայրապետյանը ոգեկոչեց ընկածների հիշատակը, հորդորեց աշակերտներին լավ սովորել և հավատարիմ լինել ազգային ավանդույթներին:

Միջոցառման ավարտին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը      44-օրյա պատերազմի Սյունիքի մի շարք մասնակիցների Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի անունից հանձնեց հուշանվերներ:

Միջոցառումը մի պատեհ առիթ էր մարտական ընկերներին  հանդիպելու և պարզապես իմանալու միմյանց որպիսությունը:

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02