Ադրբեջանի տարածքով մինչև ապրիլի 15-ը Հայաստան կտեղափոխի 150 միլիոն խորանարդ մետր գազ

05.04.2021 16:20
1428

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), «Գազպրոմ էքսպորտ»-ի հետ կնքած կարճաժամկետ պայմանագրի համաձայն, Հայաստան է տեղափոխում մինչև 150 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

Մարտի 17-ին «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը հայտարարել էր, որ կարճաժամկետ պայմանագիր է կնքել SOCAR-ի հետ ռուսական գազի փոխադրման համար, որը թույլ կտա շարունակել գազ մատակարարել Հայաստանում սպառողներին «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի պլանային վերանորոգման ընթացքում:

Նշվել է, որ վերանորոգումը կարող է տևել շուրջ երեք շաբաթ: Դրա ավարտից հետո նախորդ երթուղով գազը կտեղափոխվի ռուս-վրացական սահմանով:

«Պայմանագիրը նախատեսում է մինչև 150 միլիոն խորանարդ մետր գազի տեղափոխում»,- ասել է Ահմեդովը:

 

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40