«Այդ ճանապարհի դեպքում Մեղրին դառնում է անձեռնմխելի»․ Գրիգոր Հարությունյան

25.02.2025 17:16
1093

«Մեղրին տալու մասին Երևանում են խոսում, իսկ այստեղ մեղրեցիները պարզապես իրենց գործն են անում՝ աշխատում են, տուն են կառուցում, այգիներ մշակում։ Մեղրեցին իր կյանքով ապրում է, մի անհանգստացեք», – «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀԺԿ փոխնախագահ, մեղրեցի Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու վերաբերյալ նախկին ծրագրերին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնց համաձայն՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը պաշտոնավարման առաջին տարիներին համաձայնել էին Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց։ Այս բացահայտումն իր հերթին կրկին թեժացրեց Քոչարյանի մերձավորների և գործող իշխանությունների միջև բանավեճը։

«Քաղաքական խոսակցությունները, իհարկե, ազդում են մեղրեցիների վրա, բայց բոլորը հասկանում են, որ դրանք քաղաքական խաղեր են։ Ալիևը մի բան է ասում, այստեղ արձագանքում են, այստեղ էլ վերլուծում են։ Ամեն դեպքում ժողովրդին հանգիստ չեն թողնում», – նշում է Գրիգոր Հարությունյանը։

 

Մեղրին այսօր ապրում է ակտիվ և բուռն կյանքով։ Մասնավորապես, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը մեծ արագությամբ ընթանում է, իսկ Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց հատվածը, որը Մեղրիով է անցնում, կառուցվում է մեծ թափով։ Իրանի հյուսիսը Հայաստանի հարավին կապող ճանապարհի ամենաբարդ՝ ժայռերով պատված հատվածը կառուցում են հենց իրանցի ճանապարհաշինարարները, իսկ շինարարական աշխատանքներին ներգրավված են նաև բազմաթիվ մեղրեցիներ։

Նոր կառուցվող ճանապարհը զգալիորեն աշխուժացրել է մեղրեցիների կյանքը և բարձրացրել անշարժ գույքի գները։ Գրեթե ամբողջությամբ իրացվել են այն հողատարածքները, որոնք պետք է ընկնեին մայրուղու տարածքում։ Մեղրեցիներից ոչ ոք չի ընդդիմացել, և բոլորն իրենց հողերը տրամադրել են ճանապարհաշինության համար։

«Մարդիկ գոհ են, նորմալ վճարել են։ Իհարկե, հողը ափսոս էր, բայց այս ճանապարհը Հայաստանի հույսն է։ Մեղրեցիները հասկանում են, որ իրենց անվտանգությունն այս ճանապարհն է։ Այդ ճանապարհի դեպքում Մեղրին դառնում է անձեռնմխելի, Սյունիքը՝ ընդհանրապես։ Մեղրին կա, մի վախեցեք։ Կա ու կմնա», – եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։

https://www.a1plus.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40