Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական բնույթի նարատիվներ․ Զախարովա

18.08.2026 23:17
310

Ադրբեջանը 3 ռուս լրագրողների նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Բաքուն մեղադրում է Իվան Կնյազևին, Սեմյոն Ուրալովին և Ալեքսեյ Չադաևին Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու և երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի մեջ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով այս մասին նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական բնույթի նարատիվներ։

Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կապահովի իր լրագրողների օրինական իրավունքների պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից նրանց միջազգային հետախուզման մեջ հայտարարելու համատեքստում։

Զախարովայի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ հայտարարված երեք ռուս լրագրողների հայտարարությունները չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումները Բաքվի հետ հարաբերությունների վերաբերյալ։

«Մենք բազմիցս առաջարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ նրանք մասնագիտացված խորհրդակցությունների ժամանակ քննարկեն տեղեկատվական միջավայրի բարելավման հարցերը՝ առանց քաղաքականացման կամ լրատվամիջոցների աղմուկի», - հայտարարության մեջ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40