Ադրբեջանին չի բավարարում գործող իրավիճակը, քանի որ Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն և չի կարող արագ փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը. Դավիթ Անանյան

17.06.2026 21:20
316

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը գրում է.

«Այսօր առավոտյան գրել էի, որ եթե ընտրությունների արդյունքների վերանայման, վերաքվեարկության կամ նոր ընտրությունների անհրաժեշտության մասին սկսում են խոսել ոչ միայն ընտրության արդյունքները չընդունող քաղաքական ուժերը, այլև իշխանությանը մոտ կանգնած դերակատարները, ապա առաջանում է հիմնավոր հարց․արդյո՞ք գործ չունենք նախապես մշակված քաղաքական սցենարի հետ։

Առավել ևս, երբ նույն ժամանակահատվածում իշխանությունն արտահերթ կարգով նախաձեռնում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ։
Իսկ հիմա ուշադրություն դարձնենք մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, որը մինչ օրս համարվում է Բաքվի արտաքին քաղաքական և անվտանգային շրջանակների ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, հունիսի 10-ին Cebheinfo.az-ին տված հարցազրույցում, ըստ էության, բացահայտել է Ադրբեջանի իրական ակնկալիքները Հայաստանի ներքաղաքական զարգացումներից։

Նրա գլխավոր միտքը չափազանց պարզ է․ Ադրբեջանին չի բավարարում գործող իրավիճակը, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն և չի կարող արագ փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը։
Ավելին՝ Զուլֆուգարովը բաց տեքստով հայտարարում է, որ Հայաստանի ընտրությունների արդյունքները խոչընդոտ են Ադրբեջանի ռազմավարական նպատակների իրականացման համար։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը պարտադիր նախապայման է, իսկ Հայաստանի ներսում ձևավորված քաղաքական իրավիճակը պետք է փոխվի։

Եվ հենց այս համատեքստում հնչում է ամենաաղմկահարույց ձևակերպումը․ «Ադրբեջանին պետք են ոչ միայն ավտոմեքենաներ, այլև տանկեր»։
Սա պարզապես նախկին պաշտոնյայի էմոցիոնալ հայտարարությունը չէ։ Սա ադրբեջանական պետական մտածողության հերթական դրսևորումն է, որտեղ Հայաստանի ներքաղաքական գործընթացները դիտարկվում են բացառապես Ադրբեջանի պահանջների կատարման տեսանկյունից։
Զուլֆուգարովի հարցազրույցի առանցքային ուղերձներն իրականում շատ ավելի ընդգրկուն են և, ըստ էության, ամբողջական պատկերացում են տալիս

Ադրբեջանի ռազմավարական նպատակների մասին․

  • Հայաստանի ընտրությունների արդյունքները Բաքվում գնահատվում են ոչ թե ժողովրդավարական գործընթացների, այլ Ադրբեջանի ռազմավարական նպատակների իրագործման տեսանկյունից։
  • Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում է որպես խաղաղության գործընթացի պարտադիր նախապայման։
  • Հայաստանի ընտրողների զգալի հատվածի կամարտահայտությունը բնութագրվում է որպես «խաղաղությանը դեմ քվեարկություն»։
  • Խաղաղության պայմանագիրը դիտարկվում է ոչ թե որպես վերջնական նպատակ, այլ որպես Հայաստանի ներքին վերափոխումների գործիք։
  • «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը ներկայացվում է որպես երկարաժամկետ ռազմավարություն՝ Հայաստանի նկատմամբ շարունակական քաղաքական և տեղեկատվական ճնշում գործադրելու նպատակով։
  • TRIPP նախագիծն ու տնտեսական լծակները դիտարկվում են որպես Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշման և հարկադրանքի մեխանիզմներ։
  • Հայաստանի ներքաղաքական գործընթացներն ու հնարավոր ճգնաժամերը ընկալվում են որպես Ադրբեջանի համար նոր հնարավորությունների պատուհան։
  • Հայաստանը ներկայացվում է որպես Ռուսաստանի ազդեցության գործիք, իսկ հայ-ռուսական հարաբերությունների ցանկացած ձևաչափ՝ որպես Ադրբեջանի համար լրացուցիչ ճնշման հիմնավորում։
  • Հայաստանի ազգային և պետական հիմնարար դիրքորոշումները՝ ներառյալ պատմական հիշողությունն ու ինքնության բաղադրիչները, ներկայացվում են որպես «խաղաղության խոչընդոտ»։
  • Ադրբեջանի կողմից ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի քաղաքականությունը ոչ միայն չի բացառվում, այլ ներկայացվում է որպես լիովին իրատեսական և լեգիտիմ գործիք։
  • «Երկաթե բռունցքի» կրկնակի կիրառման հնարավորությունն այլևս հնչեցվում է բաց տեքստով՝ որպես քաղաքական նպատակների իրականացման ընդունելի միջոց։

Այս ամենը ցույց է տալիս, որ Բաքվի համար «խաղաղությունը» ոչ թե փոխադարձ պարտավորությունների և հավասարության վրա հիմնված հարաբերությունների հաստատումն է, այլ Հայաստանի ներքին քաղաքական, իրավական և գաղափարական վերաձևման գործընթաց։

Եթե առաջիկայում Հայաստանում հրատապ կերպով սկսեն քննարկվել վերաքվեարկության կամ նոր ընտրությունների սցենարներ, անհրաժեշտ է չափազանց ուշադիր գնահատել ոչ միայն դրանց իրավական հիմքերը, այլև քաղաքական նպատակներն ու հնարավոր շահառուներին։

Եթե նման զարգացումների իրական նպատակը ոչ թե ընտրական արդարության վերականգնումն է, այլ արտաքին ճնշումների ներքո Հայաստանի Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ քաղաքական պայմանների ստեղծումը, ապա դա արդեն ոչ միայն ներքաղաքական, այլև ազգային անվտանգության խնդիր է։

Այդ դեպքում իրական ընդդիմադիր ուժերը պարտավոր են մի կողմ դնել երկրորդական տարաձայնությունները և ձգտել առավելագույն համախմբման։

Ոչ թե հանուն մանդատների, այլ հանուն մեկ նպատակի՝ թույլ չտալու, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները ծառայեցվեն արտաքին դերակատարների ռազմավարական օրակարգին»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40