ՀՀ ՆԳ նախարարի և ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով՝ ոստիկանական ուժեր են մեկնել Սյունիքի մարզ. պատճառը Բարձրավան վարչական ղեկավարին ծեծի ենթարկելն է

10.05.2023 10:16
968

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` մայիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ՝ Սյունիքի մարզ են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ ջոկատայինների մի խումբ ծառայողներ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կեսօրին մի խումբ անձինք Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան գյուղում ծեծի են ենթարկել Բարձրավան գյուղի վարչական ղեկավար Ալիկ Հովհաննիսյանին։

Այս պահին ոստիկանները գյուղում վերահսկողությունը վերցրել են իրենց հսկողության տակ և գիտեն՝ ովքեր են հիմնական «հերոսները»։

Գ
․ Շամշյանի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալների մեջ են նախկին գյուղապետի տղա Վահրամ Ավագյանը, գյուղապետի պաշտոնի համար պայքարող Արթուր Թևոսյանը, հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Զաքի» մականվամբ՝ Տիգրան Հարությանը և ևս մոտ 10-ից ավելի անձինք։

Այս պահին դեպքի որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40