Ղրիմի իշխանությունները հաղորդել են Ուկրաինայի սահմանին պայթյունների ու կրակոցների մասին

24.02.2022 15:22
1361

Ղրիմում Ուկրաինայի հետ սահմանին ռմբակոծություններ են լսվում: «Բոլոր գործողությունները, ողջ օպերացիան տեղի Է ունենում սահմանակից պետության տարածքում: Պայթյունների եւ կրակոցների ձայները լսվում են մերձսահմանային տարածքում»,-ասել Է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի վաղ առավոտյան հայտարարել Է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Ակսյոնովը ժամանել Է թերակղզու հյուսիսի ռուս-ուկրաինական սահման եւ արձանագրում Է մեքենաների մեծ հոսք, որոնք շարժվում են տարածաշրջանի կենտրոնական մասի կողմը: «Այսօր ես մեքենայով շրջում Էի եւ տեսա, որ Արմյանսկից ու Կրասնոպերեկովսկից ընդառաջ Է գալիս մեքենաների մեծ հոսք: Ղրիմցիների ցանկությամբ՝ ով իրեն ավելի հանգիստ կզգա, կարող Է մեկնել դեպի տարածքի խորքը:

Բայց կրկնում եմ՝ քաղաքացիների կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում»,-Ակսյոնովը լրագրողներին ասել Է հինգշաբթի օրը: Նրա խոսքով՝ «ոչ մի արկ, ոչ մի ական, ոչ մի գնդակ Ղրիմի տարածք չի ընկել եւ չի ընկնի»: Ակսյոնովը նաեւ հերքել Է շարժական կապի անջատումը, որի մասին գրում են սոցցանցերում: Խոսելով փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին՝ նա ճշտել Է, որ խոսքը «սահմանակից պետության տարածքից» բոլոր անձանց մասին Է: Ղրիմի մերձսահմանային շրջաններում փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները:

Պատրաստվում են Ուկրաինայից փախստականների ընդունման կետեր, առաջին երկուսը կհայտնվեն Արմյանսկում: Ակսյոնովի խոսքով՝ սահմանի մոտ լսվում են կրակոցներ, բայց տեղի բնակիչներին ոչինչ չի սպառնում: Այս տարածքից հեռանալ ցանկացողների համար կկազմակերպվեն ավտոբուսային լրացուցիչ երթեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05