«Բելառուսի զինծառայողները ստիպված կլինեն կրակել ցուցարարների վրա, եթե դրդեն նրանց»․ Բելառուսի պաշտպանության նախարար

21.08.2020 10:24
2756

Բելառուսի զինծառայողները ստիպված կլինեն կրակել ցուցարարների վրա, եթե դրդեն նրանց։ Այս մասին ուժային ստորաբաժանումների ղեկավարների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ Հանդիպման ձայնագրությունը հրապարակել է «Նաշա Նիվա» պորտալը։

«Այն քաղտեխնոլոգները, որոնք գրում են Սվետլանա Տիխանովսկայայի տեքստերը, հարց են բարձրացնում՝ բանակ, դուք ժողովրդի հե՞տ եք։ Արդյոք կկրակե՞ք ժողովրդի վրա։ Մեզ կոչ են անում, այդ թվում՝ Տիխանովսկայան, ով ասում է՝ «մի՛ կատարեք հանցավոր հրամանները»։ Այդ կինը մեզ դավաճանության, օրենքի խախտման կոչ է անում՝ հրամաններ չկատարելու կոչ։ Հանցավոր է, թե հանցավոր չէ (իշխանությունը)... Մենք զինվորականներ ենք։ Պետական համակարգը փլուզված չէ, աշխատում է, նախագահն ընտրվել է»,-հայտարարել է նախարարը։

Նա նշել է, որ քանի դեռ բանակը չի անցել ցուցարարների կողմը, պետությունը հնարավոր չէ փլուզել։

Նրա խոսքով՝ այսօր բանակը ժամապահ է, և զենքի կիրառման կարգի համաձայն՝ ժամապահը ինքնակոչների հայտնվելու դեպքում պետք է տա «Կանգնի՛ր, ո՞վ է» հրամանը և եթե հիշյալ անձը հրաժարվում է կատարել ժամապահի կարգադրությունը և շարունակում է ընդառաջ գնալ, ժամապահը պարտավոր է նախազգուշական կրակոց արձակել։

«Ուստի՝ մենք չենք կրակում՝ սպանելու նպատակով, բայց եթե շարունակվեն անտեսվել կարգադրությունները, ապա մենք դա կանենք»,- հավելել է Խրենինը։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:

Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ։

Պաշտոնապես հաստատվել է երեք մարդու մահը։

tert.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02