Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականություն է վարում ժողովրդավարության դեմ. Փաշինյանը ժամանեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

12.07.2018 10:06
1405

ԲՐՅՈՒՍԵԼ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը քիչ առաջ ժամանեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»–ի թղթակիցը, նախքան կենտրոնակայան մուտք գործել նա պատասխանեց լրագրողի հարցին՝ նշելով, որ Հայաստանի նոր կառավարության առաջ ծառացած մարտահրավերը կառուցողական քաղաքականություն իրականացնելն է: Նա նշեց, որ Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ կառուցողական քննարկումներ է ունեցել անվտանգության հարցերի շուրջ:

«Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո, դժբախտաբար, Ադրբեջանը դարձավ ավելի ագրեսիվ: Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- ասաց Փաշինյանը:

Հուլիսի 12-ին՝ օրվա առաջին կեսին Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ կունենա Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի և Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Նախատեսվում է նաև Փաշինյանի ձեռքսեղմում-հանդիումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ:

ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի և հաստատակամ աջակցության առաքելության մասնակից  գործընկեր երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների նիստին, որի ժամանակ հանդես կգա ելույթով:

Այնուհետև, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ երկկողմ հանդիպումից հետո Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք, որտեղ կհանդիպի ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ ճաշից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40