Կրթօջախի կես դարը

01.07.2015 05:02
2650

Կապանի արվեստի քոլեջը (նախկինում՝ երաժշտական ուսումնարան) բոլորեց իր գոյության կեսդարը: Կրթօջախի 50-ամյա հոբելյանը նշվեց քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում, որի ճեմասրահում ներկայացված էին սովորողների աշխատանքները: Դահլիճում նախ էկրանից հնչեցին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ. տարածությունն այլեւս անջրպետ չի կարող լինել, որ կրթօջախի՝ արտերկրում գտնվող նվիրյալները տեղ հասցնեն իրենց բարեմաղթանքը: Հավուր պատշաճի ներկայացվեց ուսումնական հաստատության հինգ տասնամյակով չափվող կենսագրությունը՝ թվերի, փաստերի, լուսանկարների եւ տեսանյութի միջոցով: Ելույթներից մեկում այն միտքը հայտնվեց, որ Կապանից մինչեւ Երեւան ոչ մի տարածաշրջանում այդպիսի կրթօջախ չկա, որ այդքան հետեւողականորեն պրոպագանդում է դասական երաժշտությունը եւ երաժշտական-մանկավարժական կադրեր պատրաստում:

… Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1965 թվականին Ղափանում բացվեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի մասնաճյուղը, որը 1966 թվականին վերակազմավորվեց Ղափանի երաժշտական ուսումնարանի: Կրթօջախի հիմնադրման եւ կայացման գործում անուրանալի է ՀՀ գիտությունների ակադեմիայի այն ժամանակվա նախագահի տեղակալ Ալեքսանդր Մարջանյանի եւ ՀԿԿ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար Ռաֆայել Մինասյանի դերը: Հիմնադրման օրվանից ուսումնական հաստատությունն առաջնորդել են Արտեմ Մարջանյանը (1965-1967), Արմեն Բալասանյանը (1967-1993), Ռոմեո Մարտիրոսյանը (1993-1999), 1999-ից ցայսօր Լիաննա Հակոբյանը: Ուսումնական գործընթացը ղեկավարել են Անժելա Հակոբյանը, Լիաննա Հակոբյանը, Վյաչեսլավ Միրզոյանը, 2003 թվականից մինչեւ օրս Աշոտ Խաչատրյանը: Ուսումնարանում սկզբնական շրջանում դասավանդել են կոնսերվատորիայի շրջանավարտները եւ ասպիրանտները, ապա նրանց փոխարինելու եկան բարձրագույն կրթություն ստացած մասնագետներ, որոնց հետագայում միացան Ղափանի երաժշտական ուսումնարանի բուհավարտ սաները:

Ծանրակշիռ է կրթօջախի երկարամյա տնօրեն Արմեն Բալասանյանի վաստակը, ում ղեկավարման օրոք կառուցվել է ուսումնական մասնաշենքը, համերգային դահլիճը, ուսումնարանը համալրվել է մասնագետներով, Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել եւ կապանյան գրանցում է ստացել երգեհոնը:

Արցախյան գոյամարտի տարիներին չընդհատվեց ուսումնական գործընթացը: 1992-ի նոյեմբերին քոլեջի ուսումնական մասնաշենքը, երգեհոնային դահլիճը ենթարկվեցին հրետակոծության, որից վնասվեց նաեւ երգեհոնը: Արցախյան գոյամարտի տարիներին Կապանի նոր կազմավորված զորամասի հրամանատար, փոխգնդապետ Միքայել Գրիգորյանի առաջարկությամբ ուսումնարանի մանկավարժ տղամարդիկ Ֆելիքս Հայրապետյանի ղեկավարությամբ անդամագրվեցին զինվորական նվագախմբին: Այդ ծանր ժամանակահատվածում կապանցիների ոգին բարձրացնելու նպատակով 1993-ի փետրվարի 23-ին կրթօջախի դասախոսների ուժերով հրետակոծությունից տուժած դահլիճում կազմակերպվեց համերգ:

2005-ին երաժշտական ուսումնարանի տնօրեն Լիաննա Հակոբյանի նախաձեռնությամբ շուքով նշվեց կրթօջախի 40-ամյակը:

«Անցած չորս տասնամյակում ուսումնարանը պատվով է կրել իր խաչը: Համոզված եմ այսուհետ եւս իր դերը կկատարի պատշաճությամբ», - հոբելյանի առթիվ ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:

Քոլեջի գործունեությունը միշտ էլ գտնվել է կոնսերվատորիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այսօր էլ շարունակվում է այդ ավանդույթը՝ ի դեմս Շահեն Շահինյանի, Արմեն Բաբախանյանի, Իվան Վարդանյանի, Նոննա Ոսկանյանի, Տիգրան Հեքեքյանի, իսկ կոնսերվատորիայի պրոֆեսորներ Սերգեյ Քեչեկին եւ Անժելա Աթաբեկյանին իրավամբ կարելի է համարել կոնսերվատորիայի «դեսպաններ» Սյունիքի մարզում:

Ժամանակի հրամայականով 2006-ին «Կապանի պետական երաժշտական ուսումնարան» պետական ոչ առեւտրական կազմակերպությունը վերանվանվեց Կապանի արվեստի պետական քոլեջի, որտեղ երաժշտական մասնագիտություններին զուգահեռ ներդրվել են «Պարարվեստ», «Դերասանական արվեստ» եւ գեղարվեստի այլ մասնագիտություններ: Քոլեջն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր՝ 14 մասնագիտության գծով, ինչպես նաեւ նախամասնագիտական ուսուցում եւ կարճաժամկետ դասընթացներ: Իր գործունեության ընթացքում կրթօջախն ունեցել է 1250 շրջանավարտ, 2005 թվականից ցայսօր քոլեջի 52 շրջանավարտ ուսումն է շարունակել հանրապետության բուհերում: Հոբելյանական տարում միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիրներ եւ դիպլոմակիրներ են դարձնել Մարիաննա Գասպարյանը (դասախոս՝ Թամարա Հայրումյան), Արկադի Անդրեասյանը (դաս. Լիաննա Ստեփանյան), Լիա Գրիգորյանը (դաս. Արթուր Մովսիսյան), Մերի Պետրոսյանը (դաս. Մարինա Նահապետյան): Քոլեջի ուժերով ներկայացվել են հայ եւ արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծ կտավի ստեղծագործություններ, ստեղծվել է փողային նվագախումբ, ժողգործիքների անսամբլ:

Քոլեջի անցած կեսդարյան ուղին ներկայացվելուց հետո շնորհավորանքի խոսքով հանդես եկան Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, կրթության եւ գիտության նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Սասուն Համբարձումյանը, Կապանի քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը: Ելույթ ունեցողներն իրենց ներկայացրած նախարարությունների եւ գերատեսչությունների պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնեցին քոլեջի մի խումբ դասախոսների, իսկ մշակութային կրթության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար եւ քոլեջի 50-ամյակի կապակցությամբ քոլեջի տնօրեն Լիաննա Հակոբյանը պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Քոլեջի շնորհակալագիր հանձնվեց մի խումբ աշխատակիցների:

Քոլեջին շնորհավորական ուղերձներ հանձնվեցին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ռեկտոր՝ Շահեն Շահինյան), Հայաստանի երաժշտական ընկերության (նախագահ՝ Դավիթ Ղազարյան), «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի (նախագահ՝ Նելլի Սարգսյան-Մարտիրոսյան), պատվոգիր՝ Կապանի զինկոմիսարիատի (զինկոմ, փոխգնդապետ՝ Լեոնիդ Գրիգորյան), շնորհակալագիր՝ Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի (տնօրեն՝ Լիլյա Վարդանյան) կողմից:

Կրթօջախի 50-ամյա հոբելյանի առթիվ բարեմաղթանքի խոսքեր հղեցին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը, քոլեջի նախկին շրջանավարտ, այժմ դասախոս Մարինա Նահապետյանը, Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Լիլյա Վարդանյանը, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը, Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, նախկին շրջանավարտ Մարինե Մնացականյանը, ով քոլեջին հանձնեց Դանիել Երաժիշտի «Հայաստանը երգերում» ուսումնասիրության չորրորդ հատորը:

Ելույթներն ընդմիջվում էին երաժշտական ելույթներով: Հայ եւ արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ հնչեցրին քոլեջի միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր եւ դիպլոմակիր սովորողներն ու նրանց դասավանդող դասախոսները: Հոբելյանական հանդիսությունը եզրափակվեց Արթուր Ադամյանի կատարումով (երգեհոն):

Քոլեջի 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում քոլեջի Վ.Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում օրեր առաջ համերգով հանդես եկան Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի (դասախոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկ), ՀՀ եւ ԼՂՀ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման ծրագրի (ղեկավար՝ պրոֆեսոր Արմեն Բաբախանյան), Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի (ղեկավար՝ Տիգրան Թոհրամաջյան), Սյունիքի մարզի երաժշտական եւ արվեստի դպրոցի սաները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ          

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10