«Ադրբեջանում հայ զինծառայողների դատավարությունը քաղաքական պատվերով նախաձեռնված և հրահրված պրոցես է»

03.07.2023 19:20
854

«Այս դատավարությունը քաղաքական պատվերով նախաձեռնված, հրահրված դատական պրոցես է, որը Ադրբեջանի արդարադատության համակարգի պայմաններում չի կարող հանգեցնել արդար վճռի կայացման»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց իրավաբան Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով Սումգայիթում տեղի ունեցող գերեվարված 2 հայ զինծառայողների` Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի գործով առաջին դատական նիստին։

«Մենք գործ ունենք բեմականացված դատավարությունների հետ, որտեղ մեր զինծառայողների իրավունքները կոպտագույն կերպով խախտվում են։ Այնպիսի առանցքային երաշխիքներից են մարդիկ զրկված, ինչպիսին արդար, անկախ դատարանի կողմից գործի քննությունն է կամ պաշտպանության իրավունքի իրացումը»,-ասաց իրավաբանը և հավելեց, որ զինծառայողները առևանգվել են ռազմագերիների փոխանակման գործընթացում Ադրբեջանի բանակցային ուժը վերափոխելու նպատակով։

Նրա խոսքով` շատ կարևոր է նախ փաստահավաք աշխատանքը, որպեսզի միջազգային և հայկական  հասարակական կազմակերպությունները իրենց ուշադրության կենտրոնում պահեն դատավարությունը, վեր հանեն խնդիրները և դրանց վերաբերյալ տեղեկացնեն միջազգային կառույցներին.
«Միջազգային  իրավապաշտպան կառույցների արձագանքն է խիստ կարևոր, որն էլ նախադրյալ կհանդիսանա որպեսզի միջազգային քաղաքական կազմակերպությունները ներգրավեն և կանխեն որոշ գործընթացներ, այստեղ կարծում եմ գործընկեր երկրները ինչպիսիք` Եվրոպական միությունն է, Եվրոպայի խորհուրդը, մարդու իրավունքներով զբաղվող կառույցներն են, մեծ դերակատարում ունեն և պետք է պատշաճ արձագանքնեն ադրբեջանական ապօրինություններին», - նշեց Սահակյանը։

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21