Ջրատարի վթարից տուժած շենքի բնակիչներին օգնություն է ցուցաբերվում

10.11.2014 16:15
2161

Արտակարգ պատահար


Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն ու Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նոյեմբերի 3-ին այցելեցին նախօրեին վթարից տուժած Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 17 շենք եւ հանդիպեցին բնակիչների հետ: Նրանք եղան տուժած բոլոր բնակարաններում եւ զրուցեցին տանտերերի հետ: Մարզպետը բնակիչներին տեղեկացրեց, որ դեպքի մասին տեղյակ է նաեւ ՀՀ վարչապետը եւ խոստացավ, որ արվելու է հնարավորը` բնակիչներին օգնելու ստեղծված իրավիճակից որքան հնարավոր է շուտ դուրս գալու համար:

Այնուհետեւ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությունում քննարկվեցին առաջիկա անելիքները: Մինչ այդ ներկայացվեց վթարի մասին տեսանյութը, որի մի մասը նկարել էին բնակիչները: Ըստ քաղաքապետարանի մշտական հանձնաժողովի կողմից կատարված նախնական հաշվարկների` անշարժ գույքի մասով վթարի հասցրած վնասը կազմում է մոտ 60 մլն դրամ: Իսկ գույքի մասով վնասը կազմում է 27,5 մլն դրամ` ներառյալ վնասված 5 մարդատար մեքենաների վնասը:

Վթարի վայրում նոյեմբերի 2-ի լույս 3-ի ողջ գիշերը բնակիչների եւ Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են մաքրման ու վերականգնման աշխատանքներ: Ամբողջովին նորոգվել են շենքի տանիքի վնասված հատվածները, քարերից ու ավազից մաքրվել են բնակարանները, մանկապարտեզի ջարդված ապակիները փոխարինվել են նորերով, մաքրման աշխատանքներ են կատարվել նաեւ մարզադաշտում: Իսկ առավոտյան կոմունալ ծառայության աշխատակիցները տեղափոխել են կուտակված աղբը:

Տուժած ընտանիքներից միայն 3-ն են ժամանակավորապես ապաստանել «Լեռնագործ» հյուրանոցում, որը նրանց տրամադրել է քաղաքապետարանը, իսկ մյուս ընտանիքները ժամանակավորապես տեղափոխվել են բարեկամների տներ: Շենքում, անվտանգության նկատառումներից ելնելով, դեռեւս չի վերականգնվել էներգամատակարարումը, քանի որ բոլոր պատերը դեռեւս խոնավ են:

Դժբախտաբար, եղանակային պայմաններն էլ Կապանում բարենպաստ չեն:

Գոհար Իսախանյան, http://armenpress.am

 

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն լիովին կհատուցի Կապանում ջրատարի վթարից տուժած 15 բնակարանի սեփականատերերին

Ս/թ նոյեմբերի 2-ին Կապանում ջրատարի վթարի հետեւանքով մոտակա շենքի բնակիչները բազմաթիվ վնասներ էին կրել: Ջրի շիթի ուժեղ հարվածից ապակիներ էին ջարդվել, տները` ողողվել ջրով, գույքը վնասվել, բնակիչները տեղափոխվել են այլ բնակարաններ: Դեպքի վայր են մեկնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը եւ ընկերության օպերատիվ արձագանքման անձնակազմը: Պ-ն Լորենը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ լուրջ ընկերություն է, եւ, իհարկե, կրելու է ամբողջական պատասխանատվություն տեղի ունեցած վթարի հետեւանքով մոտակա շենքի բնակիչներին պատճառած վնասների հատուցման գործում: Նոյեմբերի 4-ի առավոտյան պ-ն Լորենի հանձնարարականով համապատասխան գումարը փոխանցվել է Կապանի քաղաքապետարանի գանձապետական հաշվին եւ ըստ քառակուսի մետրի յուրաքանչյուր բնակարանի սեփականատեր կստանա վնասի փոխհատուցում: Շենքի շքամուտքը, տանիքը, բակն ու խաղահրապարակը, ինչպես նաեւ շենքում գործող մանկապարտեզը նույնպես ամբողջությամբ կվերանորոգվեն: «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը հայցում է բնակիչների ներողամտությունը՝ պատճառած վնասի համար:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40