Ադրբեջանն Իրանին հայտնել է, որ ռազմական հարձակման մտադրություն չունի

11.09.2023 15:45
881

Ադրբեջանը Իրանին հայտնել է, որ Հայաստանի դեմ ռազմական հարձակում իրականացնելու մտադրություն չունի։ Այդ մասին սեպտեմբերի 11-ին կայացած ասուլիսում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է IRNA գործակալությունը։

«Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ։ Հայաստանի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ։ Սակայն Բաքվի իշխանությունները մեզ հաղորդագրություն են ուղարկել, ըստ որի բովանդակության՝ իրենք մտադիր չեն ռազմական հարձակումներ իրականացնել, իսկ զորքերի վերջին տեղաշարժերը սովորական ռազմական գործողություն է, որն իրականացվում է ձմռան շեմին, քանի որ տեղաշարժը լեռնային տարածքներով դառնում են դժվար»,- ասել է խոսնակը:

Քանանին նաև ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության հարցում․ «Հաստատում ենք, որ Իրանի սահմաններն ապահով են, և մենք շարունակում ենք ուշադիր հետևել Կովկասի զարգացումներին»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40