Ադրբեջանն օրեր շարունակ կրակում է Սյունիքի ուղղությամբ, իսկ այստեղ փարիսեցիների հանդես է

01.04.2025 14:15
3512

Մարտի 20-ից ադրբեջանցիները՝ տարբեր զինատեսակներից, կրակում են Խոզնավար, Խնածախ գյուղերի ուղղությամբ։

Թեև մեկ-երկու օր դադար է եղել, բայց, կարելի է ասել, ադրբեջանական սադրանքները համակարգային բնույթ են կրում, ինչը կարող է և շարունակություն ունենալ, քանզի ամեն օր հաթաթաներ ենք լսում Ադրբեջանի ամենաբարձր իշխանավորներից։

Ամենաուշագրավը՝ ադրբեջանցիների սանձարձակություններին մենք պատասխան չենք տալիս, իսկ թշնամու ահաբեկչական քայլերը կարող են և վտանգավոր հետևանքներ ունենալ, ինչպես ունեցել են Սյունիքում՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից սկսած։

Եվ, այդուհանդերձ, փառք ու պատիվ մեր սահմանապահ բնակավայրերի մարդկանց,  որ խուճապի չեն մատնվում, թեև առկա է մտահոգություն և անորոշություն։

Այդ մտահոգությունների և անորոշության պատճառը, որքան էլ տարօրինակ է, ոչ թե Ադրբեջանի ահաբեկչական գործողություններն են, այլ սյունիքյան տարատեսակ իշխանավորների անտարբեր վերաբերմունքն ու կասկածելի պահվածքը տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։

Սյունիքի մարզպետարանի մասին չենք խոսելու, ինչպես որ չենք խոսել վերջին երեք տարում․ այդ կառույցը բացակա է սյունիքյան իրականությունից։ Իսկ եթե ժամանակ առ ժամանակ գոյության նշաններ է ցույց տալիս, ապա բացառապես մի նպատակադրությամբ՝ 37 թվականի հանգույն բացահայտել բոլոր նրանց, ովքեր երկրամասում սեփական կարծիք ունեն, ովքեր շատ թե քիչ արժանապատվություն ունեն, ովքեր երկրամասի նվիրյալ են և նրանց մասին «տեղեկություններ» հորինել ու փոխանցել Երևանին՝ նրանցից վրեժ լուծելու աղաչանքով։

ԱԺ սյունեցի (ՔՊ-ական) պատգամավորների մասին նույնպես չենք խոսելու։ Նրանք էլ սեփական կարծիք կամ դիրքորոշում հայտնելու դեպքում (եթե, իհարկե, ունեն նման կարծիք կամ դիրքորոշում Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ) կզրկվեն իրենց շնորհված արտոնություններից, իրենց անձին նվիրված մարդկանց հովանավորելու հնարավորությունից, պարգևավճարներից... Իսկ անձնական շահերի համապատկերի վրա Սյունիքին սպառնացող վտանգները կարևորություն չեն ներկայացնում:  

Ամենակարևորը, նրանցից ոմանք այնքա՜ն են վարժվել-հմտացել բանսարկության ոլորտում, որ այդ առումով դասագրքային օրինակ կարող են լինել...

Եվ այս մթնոլորտում վա՜յ նրան, ով կհամարձակվի որևէ լրատվամիջոցով բարձրաձայնել՝ այս գիշեր կրակոցներ են եղել Խոզնավարի կամ Խնածախի ուղղությամբ, եթե նույնիսկ տասնյակ փաստեր կան։

Ընդ որում՝ նման պահվածք դրսևորողները չեն ելնում հայոց պետության կամ պետականության շահերից, Սյունիքի շահերից, ընդհակառակը՝ նրանք ելնում են բացառապես իրենց անձնական շահերից և վարկաբեկում հայոց պետությունն ու պետականությունը։

Այսպես՝ իրականության մասին ճշմարիտ խոսք հնչեցնելը ոմանք գնահատում են իբրև ոտնձգություն իրենց պաշտոնին, իրենց անձնական բարեկեցությանը․ իրենք հո Սյունիք չե՞ն բերվել երկրամասի դարդ ու ցավին բալասան դնելու համար։

Ոմանք էլ ճշմարտության մասին բարձրաձայնելը համարում են ոտնձգություն իրենց բիզնեսի ու թալանի բարեհաջող ընթացքին։

Ուրեմն և՝ բոլոր «հայրենասերները» պետք է լռեն ու ձեն չհանեն, լավագույն դեպքում ասեն՝ «Այո, թուրքերը կրակում են գյուղի ուղղությամբ, բայց գյուղի վրա չեն կրակում»։

Ու եթե մարզային միակ լրատվամիջոցը փորձում է երբեմն-երբեմն մեկ-երկու նախադասությամբ (թեկուզ և կիսատ-պռատ) բարձրաձայնել սյունիքյան իրականության մասին, ապա րոպեներ հետո սպառնալիքների տարափ է սկսում՝ «Մտածեք հետևանքների մասին՝ և՛ թերթի, և՛ ընտանիքների առումով»։ 

Այդ ամենը թույլ է տալիս վերստին փաստել՝ կա իրական Սյունիք իր հոգսերով ու մտահոգություններով և կա ասպատակների կամ անցորդների մի փաղանգ, որ հանուն անձնական շահի չի տեսնում, չի լսում սահմանին հնչող կրակոցները, չի հիշում, որ Սյունիքի հարյուրավոր հեկտար հողատարածքներ բռնազավթված են թշնամու կողմից, չի կարևորում, որ Մեղրիով թուրքն «անխոչընդոտ» և «պարզեցված եղանակով» ճանապարհ պետք է ունենա․․․

Բայց այդ արարածների ամենամեծ դժբախտությունն այն է, որ չեն հասկանում՝ ամեն ինչ վերջ է ունենում, որ իրերը (օրերից մի օր) կարող են և իրենց անունով կոչվել, որ իրենց սպառնալիքներն ու խարդավանքները կարող են և համարժեք պատասխան ստանալ․․․

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

30.10.2026 11:10