Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. լուսանկարներ

05.09.2026 21:31
368

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը։ Այդ մասին վկայում են Sputnik Արմենիան հետազոտած արբանյակային լուսանկարները։

Խոսքը 2021 թ․ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։

Sputnik Արմենիան ուսումնասիրել է, մասնավորապես, 2025 թվականի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարները, որոնք համեմատելով՝ ակնհայտ են էական փոփոխություններ. երկու ամսում այստեղ ընդարձակվել են ճանապարհները, փորվել է խրամատների ցանց, կառուցվել են նոր ամրաշինություններ։ Հուլիսյան լուսանկարում երևում է, որ աշխատանքների շարունակվում են։

Инженерные работы ВС Азербайджана на оккупированной территории Армении

(Сверху - скриншот карты Esri по состоянию на 29 мая 2025 года)
(Снизу - скриншот карты Google Maps по состоянию на 20 июля 2025 г) - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2026

 

2025 թվականի մայիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարները

Նշենք, որ սահմանազատման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հիմք ընդունել ԽՍՀՄ փլուզման պահին միութենական հանրապետությունների սահմանները։ Խորհրդային քարտեզների հիման վրա 2024 թվականին արդեն համաձայնեցվել է մոտ 12 կմ Տավուշում։

Սակայն Google-ի և ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974 թվականի քարտեզների համադրմամբ պարզվում է, որ Ադրբեջանի ԶՈւ տվյալ հենակետը գտնվում է Հայաստանի տարածքում՝ սահմանից մոտ 3 կմ հեռավորության վրա:

Ըստ այդմ, խորհրդային քարտեզներով հետագա սահմանազատման պարագայում այդ հատվածի նկատմամբ Երևանի ինքնիշխանությունը որևէ հարց չի առաջացնի։

Հատկանշական է, որ սահմանազատման հիմնարար սկզբունքները կողմերը համաձայնեցրել էին դեռևս 2024 թվականի մայիսին, սակայն դա չի խանգարել Ադրբեջանին 2025 թվականին էապես ուժեղացնել այդ հենակետը։

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սա Հայաստանի տարածքի «նեղ» հատվածներից մեկն է. Հայաստանի սահմանների միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 26-27 կմ:

Սա Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի ամրապնդման միակ դեպքը չէ։ Հայաստանի տարածքում նմանատիպ գործողություններ Ադրբեջանը ձեռնարկել է, օրինակ, 5-6 կմ դեպի հարավ-արևելք գտնվող տարածքում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 15-ին երկու երկրների սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Այն ժամանակ համաձայնեցվել են Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) հատվածում սահմանագծման մասին նկարագրի արձանագրությունը ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որտեղ 1979 թվականին մտցվել են ամենաստույգ ճշգրտումները:

Իսկ արդեն 2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների նոր հանդիպման արդյունքներով կողմերը սահմանագծման նոր հատված են որոշել՝ համաձայնելով պետական սահմանի սահմանազատման աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների միացման կետից, այնուհետև շարժվել հյուսիսից հարավ, մինչև Իրանի հետ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։ Սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր առայժմ չեն ձեռնարկվել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40