Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը. Դավիթ Գալստյան

07.09.2026 17:19
385

Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը։ Այս մասին գրում է ռազմական լրագրող Դավիթ Գալստյանը։

«Խոսքը Սյունիքում Ադրբեջանի ԶՈւ դիրքի մասին է, որը տեղակայվել է այնտեղ 2021 թ ներխուժման ընթացքում։

Դիրքը մոտ 3 կմ մխրճվում է ՀՀ տարածքի մեջ (Google Maps-ի ու ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ․ քարտեզի տարբերությունը ստեղ էական չի)։

Դեռևս 2024 թ․ մայիսին Երևանն ու Բաքուն պայմանավորվել էին, որ «սահմանազատում» կիրականացնեն ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզների հիման վրա։

Չնայած դրան՝ Բաքուն ամրացրել է հենակետը (միակը չի) էն հատվածում, որը բացահայտ պատկանում ա ՀՀ-ին էդ նույն քարտեզներով։

Ինքներդ համեմատեք 2025 թ․ մայիսի և 2025 թ․ հուլիսի լուսանկարները։

Նարնջագույնով նշել եմ դիրքի այն հատվածները, որոնք կահավորվել / ընդլայնվել են 2025 թ․ ամռանը (դատելով երկրորդ լուսանկարից՝ աշխատանքները շարունակվել են)։

(Մյուս նկարը՝ մեկնաբանություններում):

Սա ՀՀ տարածքի ամենանեղ հատվածներից մեկն ա։ ՀՀ տարածքի լայնությունը սահմանների միջև (մինչև Նախիջևան) կազմում ա ընդամենը մոտ 26-27 կմ։

Ավելի վաղ ես գրել էի փոքր-ինչ դեպի հարավ-արևելք գտնվող դիրքի նմանատիպ ընդլայնման մասին»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40