Բաքվի վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել․ Վարդան Ոսկանյան

30.06.2026 23:59
386

Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում կառավարության մակարդակով ճանաչումը, որն ինքնին բարոյականության հետ որևէ առնչություն չունի, նկատելիորեն սահմափակել է արհեստածին Ադրբեջանի մանևրի տիրույթը և ստիպել վերջինիս որդեգրել բացահայտ թուրքամետ դիրքորոշում՝ այն արտահայտելով, ոչ ավել, ոչ պակաս, դրա ԱԳՆ կոչեցյալի մակարդակում արված հայտարարությամբ։

Բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի այս մոտեցումը պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ, իբր, «մեկ ազգ, երկու պետություն» լինելու հանգամանքով։

Իրանի դեմ ամերիակա-իսրայելական վերջին անհաջող պատերազմը ևս ազդել է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիրքորոշման վրա, քանի որ Իսրայելի դաշնակիցը լինելը՝ ունենալով տարածաշրջանային իր գերակայությունը նաև հրթիռային հարվածներով հաստատող Իրանի նման հարևան, այժմ չափազանց վտանգավոր է դարձել։

Միևնույն ժամանակ Իսրայելին թիկունքով շրջվելու գործընթացը Բաքվի բռնապետի համար նույնպես հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ այդ նույն բռնապետի իշխանության հարաբերական կայունությունը խարսխված է մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ թուրքական սյուների վրա, որոնցից յուրաքանչյուրի դուրս բերումը միանշանակորեն հանգեցնելու է այդ իշխանության խարխլման։

Արհեստածին Ադրբեջանը ժառանգական իշխանական կլանից սերող երկու բռնապետների իշխանության առանցքի շուրջ ձևավորված պետականության խարխուլ ավանդույթով գոյացություն է, որի ապագան կախված է միայն մեկ անձի՝ Բաքվի ներկայիս բռնսպետի ճակատագրից, որն էլ այժմ կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»,-գրել է նա։

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06