Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է Արցախում առգրավված ռուսական զենքը վաճառել Ուկրաինային

19.08.2025 10:38
951

Ուկրաինայում Ադրբեջանի  SOCAR նավթային ընկերության օբյեկտներին ՌԴ-ի հարվածների ֆոնին Բաքուն պետք է վերացնի Ուկրաինային զենքի վաճառքի վրա դրված արգելքը. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:

«Այժմ նրանց լրացուցիչ կոչեր կամ հայտարարություններ անելու կարիք չկա։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք վերացնել Ուկրաինային զենքի վաճառքի վրա դրված արգելքը, և այս քայլը պետք է ձեռնարկվի։ Մենք պետք է գործենք՝ անկախ Ռուսաստանի հայտարարություններից։ Հայաստանի հետ պատերազմի ժամանակ առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային։ Նախիջևանում մեր բանակն ամբողջությամբ անցել է թուրքական սպառազինության, այնպես որ այնտեղ բավարար քանակությամբ զրահատեխնիկա է մնացել։ Կան «Գրադ» կայանքներ և այլ սարքավորումներ, որոնք այլևս պահեստավորման կարիք չունեն։ Այս սարքավորումները կարող են ուղարկվել վաճառքի Ուկրաինա։ Մի ժամանակ Ուկրաինան մեզ խորհրդային զենք էր վաճառում. Ադրբեջանին մատակարարվում էին և՛ տանկեր, և՛ «ՄիԳ-29» կործանիչներ։

Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ Ադրբեջանն իր հերթին զեղչված գներով Ուկրաինային վաճառի խորհրդային զենք, որը մեզ այլևս պետք չէ։ Ավելին, այդ միջոցները մեծ հաճույքով վճարում են եվրոպական երկրները։ Լրացուցիչ բացատրություններ պետք չեն՝ ում դուր է գալիս, ում դուր չի գալիս, ում դուր չի գալիս՝ տարբերություն չկա», - ասել է Մուսաբեկովը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22