Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտին

09.11.2020 16:23
3031

Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում Է Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ, ցույց Է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել Է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը, որն անցել Է տեսախորհրդաժողովի ռեժիմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը շարունակում Է ակտիվ ջանքեր ներդնել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ»:

«Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաեւ այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել Է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ,-նշել Է Ռուսաստանի ղեկավարը:-Համատեղ ջանքերով մեզ հաջողվել Է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել Է»:

Բացի այդ, Պուտինի խոսքով, Սիրիայում նկատելիորեն նվազել Է բռնության մակարդակը, կարգավորվում Է խաղաղ կյանքը, իրականացվում Է բացառիկ քաղաքական գործընթաց՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02