Ադրբեջանցի պատմաբանը քննադատել է ԵՄ ներկայացուցչի՝ «Արևելյան Զանգեզուր» ձևակերպումը

17.09.2026 10:26
353

Ադրբեջանցի պատմաբան, Բաքվի հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Ալթայ Գեյուշովը քննադատել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ «Արևելյան Զանգեզուր» ձևակերպումն օգտագործելու համար։

«Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք երկրի այդ հատվածն «Արևելյան Զանգեզուր» չի անվանել։ Այդ եզրույթը 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»,- գրել է Գեյուշովը։

Նրա խոսքով՝ այդ անվանման կիրառումը կասկածի տակ է դնում Բաքվի խաղաղության հռետորաբանությունը, քանի որ «Արևելյան Զանգեզուրի» գոյությունն ակնարկում է նաև «Արևմտյան Զանգեզուրի» մասին։

Գեյուշովը նշել է, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում ամբողջ Զանգեզուրը ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, և եվրոպացի դիվանագետները չեն կարող անտեղյակ լինել այդ համատեքստից։ Նրա գնահատմամբ՝ նրանք, այնուամենայնիվ, շարունակում են կրկնել և խրախուսել այդ հռետորաբանությունը։

Պատմաբանը հայտարարել է, որ այս հարցում մեծ տարբերություն չի տեսնում տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի և Եվրոպայի մոտեցումների միջև՝ երկու դեպքում էլ մատնանշելով «բաժանիր և տիրիր» սկզբունքը, թշնամանքի խորացումն ու կայսերական տրամաբանությունը։

Նրա խոսքով՝ եվրոպացիները, այսօր աջակցելով Ալիևի հռետորաբանությանը, պարտադիր չէ, որ Ադրբեջանի կողմն անցած լինեն․ վաղը նրանք կարող են նույն ոգևորությամբ աջակցել հակառակ դիրքորոշմանը, մինչդեռ երկու դեպքում էլ տուժելու են տարածաշրջանի բնակիչները։

Սեպտեմբերի 13-ին Գրոնոն հայտնել էր, որ սեպտեմբերի 11-12-ը մասնակցել է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած դիվանագիտական այցին՝ կիրառելով «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տարածաշրջաններ» ձևակերպումը։

Նա նաև նշել էր, որ պատվիրակությունն այցելել է մշակութային և կրոնական ժառանգության օբյեկտներ, իսկ դրանց ծագման վերաբերյալ հակադիր մոտեցումները պետք է քննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման շրջանակում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40