Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը. կաթողիկոսն իր պատգամն առցանց է հղել

18.02.2026 14:11
391

Հավաքի մասնակիցներին իրենց ողջույնն են հղել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքները։

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը։ Տեղեկությունը հայտնում է Եպիսկոպոսաց հավաքի դիվանը։

Конференция епископов открылась в Санкт-Пельтене (18 февраля 2026). Австрия - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2026

Եպիսկոպոսաց հավաք

Նշվում է, որ փետրվարի 17-ին կեսօրեին մեկնարկած հավաքին մասնակցում են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու Ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։

Եպիսկոպոսաց հավաքը բացվել է Տերունական աղոթքով, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրական իր խոսքն ու պատգամն առցանց է հղել մասնակիցներին։

Հավաքի մասնակիցներին իրենց ողջույնն են հղել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքները։

Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։

Նշվում է, որ Սանկտ Փյոլթընի Մայր Տաճարում եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց ողջույնի խոսք է հղել Կաթոլիկ եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։

Հիշեցնենք` փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է Եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։

Հունվարի 31-ին դատարանը երկրից բացակայելու արգելքը որպես խափանման միջոց ընտրեց Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Սյունիքի թեմի առաջնորդ Մակար սրբազանի նկատմամբ։ Ավելի վաղ բացակայելու արգելք էր կիրառվել նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ։ Կալանավորված են Բագրատ, Արշակ, Միքայել ու Մկրտիչ սրբազանները (վերջին 2-ը տնային կալանքի տակ են. խմբ.)։

Վարչապետի հայտարարած «եկեղեցու բարենորոգմանը» միացած 10 եպիսկոպոսներն էլ նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին։

Նշենք, որ Հայոց եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից Մայր աթոռի միաբան են եպիսկոպոսաց դասի 54 եկեղեցականներ (24-ը՝ «արք»-ության պատվով): Նրանցից 10-ը թեմակալ առաջնորդ են Հայաստանում, 23-ը՝ սփյուռքում։ Շուրջ 10-ը կոչված են հոգևոր այլ ծառայության, իսկ շուրջ 10-ը կոչված են հանգստի։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել և արգելել է նրա ելքը Հայաստանից:

Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը փետրվարի 15-ին հայտնեց, որ վեհափառի բացակայությամբ փոքր–ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ կքննարկվեն եկեղեցուն հուզող տարբեր հարցեր։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10