Ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ այսօրվա Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին. Ալիև

03.11.2025 14:53
584

Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը քննարկելիս մենք չենք կարող չանդրադառնալ Ադրբեջանի պատմությանը, հայտարարել է Ալիևը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:

«Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրան հակադարձենք մեր սեփական գիտական ​​ճշմարտություններով», - ասել է Ալիևը։

Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է իրականացնել ավելի շատ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: Նրա խոսքով՝ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գոյչա լիճ: Այդ քարտեզները պատրաստվել են ցարական Ռուսաստանի կողմից, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար:

«Այդ քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը: Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք», - հայտարարել է Ալիևը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ այսօրվա Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին։

«Ես արդեն ասել եմ. մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական ​​​​մարմինները, հասարակական կազմակերպությունները և, իհարկե, գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ», - ասել է Ադրբեջանի նախագահը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40