Նոյեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրերի հերթական քննարկում, որին մասնակցում էին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, SPFA կազմակերպության ծրագրերի ղեկավար Ժակ Մաթոսյանը եւ SPFA կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Հաբեթնակ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գալիք տարի կատարվելիք աշխատանքները: