Ադրբեջանցիները երկու կողմից մոտեցել են Ագարակին՝ մի կողմից դիրքերը մոտեցրել են 4 կմ, մյուս կողմից` 1 կմ, հնչում են կրակոցներ. գյուղապետ

15.02.2021 16:18
2557

«Ադրբեջանցիները պարբերաբար կրակոցներ են արձակում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Ագարակի գյուղապետ Հայկ Սահակյանը՝ հավելելով, որ դրանք անկանոն են՝ դեպի օդ։ 

«Միշտ էլ այդպես է եղել, մի ժամանակ հանգիստ էր, իսկ հիմա նորից են սկսել»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ թեեւ կրակոցները վտանգավոր չեն, բայց բնակիչներն անհանգստանում են։

Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տարբեր ժամերի։ Այս մասին փաստող տեսանյութն արվել է երկու օր առաջ։ Կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 կմ է։ Սահակյանը տեղեկացրեց, որ գյուղի ներքևի հատվածում հենց այդքան հեռավորության վրա է թշնամին, իսկ գյուղի վերևի հատվածից ադրբեջանցիները կրկին առաջ են եկել՝ հիմա 4 կմ-ի վրայից են հսկում սահմանները։

«Երբ իրենք խոսում են՝ գյուղում լսվում է։ Երեկ չէ առաջին օրը նորից առաջ են եկել, գյուղի վերևի հատվածում տեղակայվել են։ Չորս կմ  հեռու են՝ գյուղի գլխավերևում։ Մինչև առաջ գալը բավականին հեռու էին, հիմա եկել են գծի վրա նստել են։ Սահմանապահներ ունենք, ռուսները ևս շուրջօրյա հերթապահում են արդեն երկու օր է։ Առաջ են եկել ռուսի թույլտվությամբ մեր սահմանով անցել են եկել իրենց գծի վրա կանգնել են։ Մենք էլ գյուղեր ունենք, որ ճանապարհներն իրենց սահմանով է անցնում, թույլատրում են, անցնում են։ Մեկ կմ էլ ներքևի հատվածից են հեռու»։

Ագարակի խնդիրների մասին վաղուց են բարձրաձայնում, հիմնականում որսորդական զենք կրելու թույլտվության հարցն են բարձրաձայնում, որ գյուղի բնակիչները ինքնապաշտպանության համար զենք ունենան, սակայն չունեն ու դա, իրենց կարծիքով, լուրջ խնդիր է։

Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։ Իշխանություններից օգնություն չեն առաջարկել, գյուղին աջակցում է միայն համայնքապետը։

Ագարակի հիմնական ճանապարհը ևս փակվել է։ Նոյեմբերի 10-ից հետո ճանապարհի 4 կմ-ն անցել է Ադրբեջանին ու բնակիչները ստիպված այլընտրանքային ճանապարհից են օգտվում՝ 6,5 կմ երկար ճանապարհ անցնում, որն անմխիթար վիճակում է։

«Նախկինում ավելի վատ վիճակում էր, համայնքապետը վերանորոգել է ինչքան հնարավոր է»։

Եղվարդից ևս կրակոցները լսելի են՝ «Փաստինֆո»-ին հայտնեց գյուղապետ Սպարտակ Զաքարյանը, գյուղում հիմա խնդիրները շատ նկատելի չեն՝ սպասում են գարնանը։

«Առայժմ խնդիրներ չկան։ Գարունը կբացվի կհասկանանք՝ բարին հետը կգա, թե չարիքը։ Սահմանը գծում են երկկողմանի բանակցություններով, առայժմ ես չեմ տեսնում, որ երկկողմանի բանակցություններով սահմանազատում անեն»։

Եղվարդում ևս մարզկենտրոն գնալու համար ճանապարհը երկարել է՝ այլընտրանքային ճանապարհն են օգտագործում։ Որակն էլ այն չէ։ Քաղաքապետի աջակցությամբ կիսանորոգված ճանապարհը անհնար է օգտագործել, որովհետև մեծամասամբ գրունտով է պատված։

Աղբյուր` Փաստինֆո

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40