Ադրբեջանցիները գիշերը չորս անգամ կրակել են. ձայները լսվել են Խնածախում 

09.04.2025 11:18
646

Սյունիքի սահմանապահ Խնածախ համայնքում ապրիլի 8-ի երեկոյան և 9-ի լույս գիշերը կրկին կրակոցեր են լսվել. ABC media-ի հետ զրույցում համայնքի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասաց, որ իրենց առօրյայում ոչինչ չի փոխվել: 

«Ոնց կրակում էին, էդպես էլ շարունակում են: Գիշերը ժամը 22:20-ից մինչև լուսադեմ 4-ի կողմերը կրակել են, ոչ մեկին ոչ մի վնաս չի եղել, միայն ձայներն ենք լսում: Կրակահերթն էլ երկար չի տևել»,- ասաց Միրզոյանը: 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ավելի քան երեք շաբաթ է գիշերային ժամերին կրակում է Սյունիքի մարզի Խոզնավար ու Խնածախ գյուղերի սահմանին: Այսօր էլ ՀՀ Պն-ն է հաղորդագրություն տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ ապատեղեկությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40