Ադրբեջանցիները թաղավարդցիների աչքի առաջ վառել են իրենց հսկողության տակ անցած տները

31.08.2022 12:53
1429

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի վերին հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է, երեկ ծխի մեջ էր․ ադրբեջանցի օկուպանտները հրի էին մատնել  գյուղի այդ մասից բռնի տեղահանված թաղավարդցիներին պատկանող մարագները, այգիները և ևս մի քանի տուն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաղավարդի բնակիչ Ռուդիկ Բադասյանը։ 

«Ժամը մոտավորապես 14։30 էր, որ նկատեցինք ծուխ է բարձրանում գյուղի վերևի մասից, որը ադրբեջանցիների հսկողության տակ է։ Մեկ էլ տեսնենք՝ տներն են վառվում․ մեկի մարագն էր, մյուսի այգին, մեկ ուրիշի տունը։ Կանգնած նայում էինք, թե ոնց են կրակ տալիս մեր տները․․․ Առնվազն 8-10 տուն վառել են։ Երևի դրանք տեսան, որ ժողովուրդը հավաքվել, նայում էր էդ կողմ, մի քիչ հետո մի հատ հրշեջ մեքենա եկավ կանգնեց, բայց բացարձակապես ոչինչ չարեցին, անգամ ձևի համար էդ «շլանգը» մեկը ձեռքը չվերցրեց»,-ասում է Բադասյանը։ 

Բադասյանը, ում տունը ևս գյուղի՝ թշնամու հսկողության տակ անցած  հատվածում է, խոստովանում է՝ պատերազմից հետո ամենացնցողը, ցավեցնողը երեկվա տեսարանն էր, երբ աչքիդ առաջ ամբողջ կյանքիդ ընթացքում ստեղծածը թուրքը վառում է, հողին հավասարեցնում, իսկ դու ոչինչ անել չես կարողանում։ 

https://www.auroranews.am/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01