Արթուր Գալստյան․ պահեստազորի փոխգնդապետը «ՍԱՐՍԱՓ» մականունով

24.02.2021 12:57
7343

«Պատերազմում չի բավում միայն քաջ լինել, պետք է կատաղի լինել: Պետք է կարողանալ   զարհուրանք ստեղծել ու դա ապրեցնել թշնամու բանակում: Կատարյալ մարտիկ չէ նա, որ կատաղություն չի շնչում: Միայն մեր կատաղությունն է, որ հակառակորդի մեջ մեռցնում է նրա հաղթանակի հույսը: Եվ որպեսզի մեր գրոհները լինեն հաղթաբեր, պետք է լինեն սարսափեցուցիչ»,- Գարեգին Նժդեհի այս խոսքերը նկարագրում էին «Սարսափ» զինվորական մականունով հայրենանվեր սպային։

Արթուր Սուրենի Գալստյան․ ծնվել է 1964 թ․ դեկտեմբերին Սիսիան քաղաքում: 1971-1981թթ․ սովորել է Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1981-1986 թթ․ ընդունվել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: 1986 թ.-ից աշխատել է Սիսիանի տնտհաշվարկային տեղամասում՝ շինարար-ինժեներ: 1986 թ.-ից աշխատանքի է անցել Սիսիանի շրջխորհրդին կից ճարտարապետական բյուրոյում՝ հեղինակ է մի քանի տասնյակ օբյեկտների նախագծերի: Փոխգնդապետ Գալստյանի մարտական ուղին սկսվել է 1988 թ․ անդամագրվել է Սիսիանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատին, իսկ 1992 թ․ հոկտեմբեր ամսից կամավոր մտել է ծառայության  ՀՀ զինված ուժեր: Առաջիններից է, որ կանգնել է հայոց բանակաշինության եւ «Սիսական» գնդի կազմավորման ակունքներում: Առաջիններից է, որ մեկնեց մասնակցելու ՌԴ բարձրագույն սպայական դասընթացներին: Իր գումարտակի սպայակազմի հետ մասնակցել է Կուբաթլիի մի շարք գյուղերի, Զանգելանի, Ջաբրայիլի, Հորադիզի եւ Ֆիզուլիի շրջանի Աշաղի Աբդուռախմանլի գյուղի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին: 1994 թ․ ապրիլի 15-ին վիրավորվել է, հրաժարվել հոսպիտալացվելուց եւ չապաքինված վերադարձել ռազմի դաշտ: Այնուհետեւ մինչեւ 1996 թ․, գումարտակի կազմով մարտական հերթապահություն է իրականացրել Ֆիզուլիի պաշտպանական հենակետերում, 1996-2000 թթ․ Սիսիանի պաշտպանական հենակետերում: Իր գլխավորած գումարտակը միշտ ճանաչվել է  լավագույնը գնդում եւ բանակային կորպուսում, իսկ 1999թ․՝ ՀՀ ԶՈՒ գծային գումարտակներից լավագույնը:

 2000-2004թթ․ զբաղեցրել է Վայքի N զորամասի շտաբի պետի պաշտոնը: 2004-ին նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի ավագ սպա, ապա 2013-2015 թթ․ նույն բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

2015թ․ տեղափոխվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ փոխգնդապետի կոչումով: Թուրքի սարսափը փոքր երեխա տեսնելիս սարսափելի բարիանում էր, պաշտում էր երեխաներին, նրանց հետ քնքշանում էր, խաղում։

Ծառայության ընթացքում փոխգնդապետ Արթուր Գալստյանն իրեն դրսեւորել է որպես գրագետ, կարգապահ եւ պարտաճանաչ զինծառայող, ծառայողական պարտականությունները կատարել  բարեխղճորեն եւ արիաբար՝ զինվորականին հատուկ բարձր պատասխանատվությամբ, մեծ նվիրումով հայրենիքի նկատմամբ:  Փոխգնդապետ Գալստյանի ծառայությունները բարձր են գնահատվել ՀՀ  եւ  Արցախի Հանրապետության նախագահների կողմից․ պարգեւատրվէլ է «Արիության»,  ԼՂՀ «Մարտական ծառայության», ՀՀ ՊՆ կողմից՝  «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի մեդալներով, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով, բազմաթիվ շքանշաններով, պատվոգրերով, շնորհակալագրերով։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին լսելով թշնամու նախահարձակ գործողությունների մասին, արհամարհելով առողջական խնդիրները, շտապեց առաջնագիծ՝ միանալու իր մարտական ընկերներին:

2020 թ. հոկտեմբերի 2-ին  Արցախի Հանրապետության Վարանդայում «Սարսափն» իր վերջին ճակատամարտը տվեց․ զոհվեց թուրքի մղձավանջն ու սարսափը դարձած հայ սպան։ Հերոսական կյանքի վերջին սխրանքը կատարեց վերջին վայրկյանին՝ իր մարմնով ծածկելով մի զինվորի՝ իր երազանք-բանակի մի մատղաշ շիվ փրկելով սեփական կյանքի գնով։

Քաղաքական գործիչներից մեկը, ով Արթուր Գալստյանի զինվորն էր եղել, իր սոցհարթակում հրապարակել էր սիրելի հրամանատարի զոհվելու ցավալի լուրը։ Ադրբեջանցիները շաբաթներ շարունակ հրապարակում էին «Սարսափի» զոհվելու լուրը, ազերիները տոնում էին, բայց Արթուրն այն հրամանատարներից է, ում անունը մահից հետո էլ պիտի սարսափ ծնի թուրքի հոգում․․․  

Գոհար Գալստյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08