ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏԵԽՆՈՊԱՐԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

31.08.2020 16:50
7435

Օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Սյունիք է ժամանել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանի հետ։

Սյունիքի մարզպետարանում նա հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի ու փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարը հետաքրքրվեց Սյունիքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպությունների քանակով ու գործունեությամբ, մարզի աշխատաշուկայի կառուցվածքով, ՏՏ բնագավառի զարգացման հեռանկարներով եւ պահանջներով։

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Սյունիքում նախատեսվում է տեխնոպարկի հիմնում, եւ քննարկվեցին նաեւ դրա համար առավել նպատակահարմար վայրի ու կրթական բազայի հետ կապված հարցեր։

Այնուհետեւ հյուրերն այցելեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։

Հակոբ Արշակյանը նախ շրջեց բուհի տարածքում՝ ծանոթանալով տեխնիկական ու կրթական հնարավորություններին, հիմնված լաբորատորիաներին։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում նա նաեւ ծանոթացավ դպրոցահասակ ծրագրավորողների հետ, որոնք, ի դեպ, նախարարին պատմեցին արձակուրդների ընթացքում իրենց աշխատանքով գումար վաստակելու առաջին փորձի մասին։

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղում նախարարի հետ հանդիպման էին եկել նաեւ ուսանողներ ու հատկապես առաջին կուրսեցիներ։

Սեպտեմբերի 1-ի նախօրեին ողջունելով նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով՝ Հ․ Արշակյանը ներկայացրեց իր ղեկավարած նախարարության աշխատանքի հիմնական գերակա ուղղությունները՝ դրանցից յուրաքանչյուրի՝ Հայաստանում ունեցած դերի ու զարգացման հեռանկարների վրա հրավիրելով ապագա մասնագետների ուշադրությունը։

Ուսանողները նաեւ տեղեկացան բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող այն բազմաբնույթ կրթական ծրագրերի մասին, որոնք նախաձեռնել ու իրականացնում է նախարարությունը։

Հյուրերը պատասխանեցին ուսանողներին ու դասախոսներին հետաքրքրող հարցերին, իսկ Հակոբ Արշակյանը Սյունիք աշխատանքային այցի շրջանակներում կայցելի նաեւ Գորիս։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12