Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը գերազանցում է 100–ը. Իրավապաշտպան

23.11.2020 18:14
4244

Մինչ այս պահը ՀՀ կառավարության և իրավապաշտպանների կողմից հայ ռազմագերիների ընտանիքի անդամների անունից շուրջ 50 դիմում է ներկայացվել (կամ նախապատրաստական փուլում է) Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին NEWS.am–ին հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Միայն 29 ռազմագերու վերաբերյալ գանգատ ներկայացվել է իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի կողմից։

Ինչ վերաբերվում է ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորական և քաղաքացիական անձանց ընդհանուր թվին, ապա ըստ Սահակյանի՝ այն գերազանցում է 100–ը։

«Փաստացի ներկայացված գործերով՝ նրանց թիվը գերազանցում է 60–ը, իսկ որոշ տվյալներով, որոնք դեռ ստուգվում են, գերիների թիվը գերազանցում է 100–ը։ Այժմ ապացույցներ ենք հավաքում՝ անձանց նույնականացնելու և գերության փաստը հաստատելու համար»,–ասաց նա։

Անդրադառնալով հրադադարի համաձայնագրի հաստատումից հետո գերեվարվածների թվին, իրավապաշտպանը  նշեց, որ խոսքը հիմնականում քաղաքացիական անձանց մասին է, իսկ մնացած դեպքերում հստակ ժամանակագրությունը դեռևս պարզված չէ։

«Կան դեպքեր, որոնք հնարավոր է՝ ավելի շուտ են եղել, սակայն դրանց վերաբերյալ տեսանյութերն են ուշ ի հայտ եկել, իսկ թե մեր քաղաքացիները կոնկրետ որ ժամանակահատվածում են գերեվարվել՝ դեռևս ամբողջական վերլուծված չէ»,–ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպական դատարանը արդեն իսկ մի շարք գործերով բավարարել է հայկական կողմի դիմումները և որոշել  հրատապ միջոցներ կիրառել։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01