Միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ. ՊՆ

20.05.2021 18:01
3567

Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47