Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

09.02.2020 12:14
1243

 Ադրբեջանում տեղական ժաանակով ժամը 8։00-ին բացվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը։ Ավելի քան 5 միլիոն քաղաքացիներ 125 ընտրատեղամասերում։ 125 մանդատի համար քվեարկվելու է 1,3 հազար թեկնածու. դա կրկնակի ավելին է քան 2010 և 2015 թվականների խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոր խորհրդարանը կընտրվի 5 տարի ժամկետով:

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Պանախովը Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Միլլի Մեջլիսում առկա 125 տեղի համար պայքարելու է 1321 թեկնածու, այսինքն` յուրաքանչյուր պատգամավորական մանդատի համար պայքարելու է մոտ 11 հոգի:

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունվել՝ հանդես գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկությամբ: Որոշումը հիմնավորվել էր նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով, քանի որ Միլլի Մեջլիսի ներկա կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

Դեկտեմբերի 2-ին խորհրդարանն ընդունել էր խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահին ուղղված դիմումը: Նախագահը խորհրդարանը լուծարելու վերաբերյալ հարցում ուղարկել Սահմանադրական դատարան: Դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հաստատել էր, որ Միլլի Մեջլիսի լուծարման մասին որոշումը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը, ինչից հետո, նախագահ Ալիևը խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հրամանագիր էր ստորագրել։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են 2020թ. փետրվարի 9-ին, այն դեպքում, երբ Ադրբեջանում հերթական խորհրդական ընտրությունների անցկացումը նախանշված էր 2020թ. նոյեմբերին:

Ադրբեջանում կադրային հեղափոխությունը մեկնարկել է 2018թ. գարնանը, երբ երկրի վարչապետի պաշտոնը լքեց 83-ամյա Արթուր Ռասիզադեն, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինեց 71-ամյա Նովրուզ Մամեդովը, ով, սակայն, երկար չպաշտոնավարեց, և 2019թ. հոկտեմբերի 8-ին նրա պաշտոնանկությունը սկիզբ դրեց Ադրբեջանի վերնախավում մի շարք կադրային փոփոխությունների: Փոխվարչապետի պաշտոնում 75-ամյա Հաջիբուլա Աբութալիբովին փոխարինեց 71-ամյա Ալի Հասանովը:

2020թ. սկզբում նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվեց 44-ամյա Սամիր Նուրիևը, իսկ կառավարությունը գլխավորեց 63-ամյա Ալի Ասադովը:

Ադրբեջանի նախագահը ցանկանում է երիտասարդացնել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և այլ միջազգային կառույցներում Ադրբեջանի պատվիրակությունների կազմը:

Նորայր Շողիկյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34