«Ադրբեջանում օրակարգ է բերվել ԿԽՄԿ-ին հեռացնելու հարցը»․ Տիգրան Աբրահամյան

03.03.2025 10:40
513

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ գերիների/ռազմագերիների Բաքվում իրականացվող «դատավարության», նրանց նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության և դրանց մեծ սպառնալիքների ֆոնին, Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից հեռացնելու հարցը:

     Ինչպես տարբեր ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների կամ լրատվամիջոցների դեպքում եղավ, նախ երկրի ներսում նրանց նկատմամբ քարոզչական գրոհ է սկսվում, ապա մեղադրանքներ հնչեցվում լրտեսական գործունեության կամ մեկ այլ դրվագով:

     Ավտորիտարիզմից աստիճանաբար տոտալիտարիզմ շարժվող Ադրբեջանի վրա որևէ լուրջ միջազգայի ճնշում չկա:

     Մի օր լրատվամիջոց է փակվում, մի օր ազատ խոսք հնչեցնելու համար մարդիկ են կալանավորվում, դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը հետևողականորեն շարքից հանում է բոլոր այն ԶԼՄ-ներին, կազմակերպություններին, որոնք ինչ-որ ձևով կարող են արձանագրել երկրում ժողովրդավարության սրընթաց անկումն ու բռնությունների աճը:

     Մեր տեսանկյունից խնդիրն առավել բարդ է, որովհետև Կարմիր Խաչի միջոցով է տեղի ունենում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների հետ տարաբնույթ կապերը, շփումները:

Դեռ չեմ ասում, որ տեսողական կապն ու արտաքին զննումների քիչ թե շատ օբյեկտիվ պատկերն այդ կոմիտեի միջոցով է ստացվում»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40