ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

20.10.2018 15:23
1825

Սիրելի՛ կապանցիներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Սյունյաց մարզկենտրոն Կապանի օրվա կապակցությամբ: Քաղաքի օրը, հիրավի, այն տոնն է, որը համախմբում է թե՛ այստեղ, թե՛ դրսում բնակվող կապանցիներին, առիթ դառնում բոլորի համար՝ արտահայտելու իրենց  սերը,  ջերմությունն ու նվիրվածությունը հարազատ բնօրրանի հանդեպ:

Կապանը հերոսական էջեր է գրանցել Հայոց տարեգրության եւ՛ հին դարերի, եւ՛ նոր պատմության էջերում, ու այսօր էլ լինելով Սյունիքի կենտրոնը՝ իր փառավոր անցյալով, խոստումնալից ներկայով առավել քան պարտավորեցնում է մարզային իշխանություններին՝  անելու հնարավորը՝ օր առաջ այս համայնքն առավել ծաղկուն ու զորեղ տեսնելու համար:

Որպես մարզի ղեկավար՝ գիտակցում եմ, որ ստանձնել եմ լուրջ պատասխանատվություն եւ հուսով եմ՝ կարդարացնեմ բոլորիդ սպասելիքներն ու ներդրում կունենամ նաեւ առավել թեթեւացած հոգսերուվ  Կապան ունենալու գործում:

Դրա համար  կփորձենք կյանքի կոչել ու իրագործել նոր ծրագրեր, ավարտել արդեն սկսվածները՝ հաշվի առնելով նաեւ յուրաքանչյուրիդ կարծիքը, առաջարկները, համայնքի զարգացման ձեր տեսլականը:

Կապանն իր ունեցած ռազմավարական դիրքի ու նշանակության հետ մեկտեղ,  իր պատմամշակութային հարուստ ժառանգությանը զուգահեռ նաեւ մեր հանրապետության տնտեսական լուրջ հենասյուներից  է, եւ նրա կայուն ընթացքն ու զարգացումն ապահովելու կարեւորությունը գիտակցում ենք բոլորս:    

Տոնական  այս օրը ցանկանում եմ, որ հնարավորինս վաղ ապագայում ունենանք առավել բարեկարգ ու անհոգ, բարեկեցիկ կյանքով ապրող բնակիչներով Կապան:

Շարունակեք սիրել, գնահատել, նվիրվել Կապանին, ամենքդ կարեւորեք ձեր անձնական ներդրումը համայնքի շենացման գործում: 

Թո՛ղ բոլորիդ  ընտանիքներում տիրի խաղաղությունը, ջերմությունը, լավատեսությունը:

Շնորհավո՛ր տոնդ,Կապան:

syunik.mtad.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40