Գրողների միությունը լույս է ընծայել «Հողը կը խօսի» ժողովածուն

23.04.2020 20:29
1151

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի գրողների միությունը հրատարակել է «Հողը կը խօսի» ժողովածուն, որում ընդգրկված են եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում ներառվել են Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Գրիգոր Զոհրապի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոքուրյանի և Ռուբեն Զարդարյանի գործերը:

Մեզ հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ գիրքը 2015 թվականին հրատարակվել է չորս լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Գերմաներեն գիրքը լույս է տեսել նաև Գերմանիայում: Գրքի շնորհանդեսն անցկացվել է Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում, այնուհետև այն ներկայացվել է Հալլեի քաղաքապետարանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին չորս լեզվով հրատարակված գիրքը ցուցադրվել է Մոսկվայում, Վիեննայում, Մայնի Ֆրանկֆուրտում, Սալոնիկում, Ժնևում, Փարիզում և այլուր:

«Հայոց լեզվով գիրքը նոր ենք հրատարակել: Աշխատում էինք այն օտար լեզուներով  ներկայացնել՝ միջազգային հանրությանը ծանոթացնելով եղեռնազոհ գրողների ստեղծագործություններին: Այժմ մտածում ենք այն թարգմանել նաև այլ օտար լեզուներով»,-նշեց Միլիտոնյանը:

Գիրքը կազմել է Հայաստանի գրողների միությունը, այն լույս է ընծայել «Վան Արյան» հրատարակչությունը՝ Լեոնիդ Գոգորյանի աջակցությամբ։

Ծրագրի ղեկավարն ու խմբագիրն Էդվարդ Միլիտոնյանն է,

կազմողները ՝ Հերմինե Նավասարդյանն ու Տիգրան Գաբոյանը։

Անժելա Համբարձումյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40